Լրահոս
Օրվա լրահոսը

Էպոսագետի կինը բողոքարկելու է վճիռը. «Ժողովուրդ»

Մարտ 11,2015 11:19

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը որոշել է, որ իր առողջությանը վնաս հասցրած դատապարտյալներին պետք է դատի տա եւ գումար պահանջի։ Եվ այդպես 2014թ. փետրվարի 27-ին նա հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Վարդան Սեդրակյանից, Սամվել Հարությունյանից եւ Խաչատուր Պողոսյանից պահանջելով բռնագանձել վնասի փոխհատուցում՝ 42 միլիոն 524 հազար դրամ։ Այսինքն՝ Հայրիկյանը չի բավարարվել Կառավարության տրամադրած 20.5 մլն դրամի բուժման արդյունքներով եւ որոշել է նոր բուժման կուրսերի գնալ, այս անգամ՝ դատապարտյալների հաշվին։

Էպոսագետ Վարդան Սեդրակյանի ներկայացուցիչը գործի քննության ժամանակ առարկել էր հայցի դեմ եւ խնդրել դատարանից մերժել Հայրիկյանի հայցը։ Իսկ Սամվել Հարությունյանը ներկայացրել է գրավոր պատասխան եւ հայտնել, որ իրենք պարտավոր չեն հոգալու Հայրիկյանի կարիքները, եւ Բելգիայի բժշկական եզրակացության պատճենը ապացույց չէ՝ հայցը բավարարելու համար։ Խաչատուր Պողոսյանի հարազատներն ընդհանրապես արհամարհել էին հայցը։

Արդյունքում՝ շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո այս գործով դատավոր Արայիկ Մելքումյանը մարտի 13-ին որոշեց Վարդան Սեդրակյանից, Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից հօգուտ Պարույր Հայրիկյանի բռնագանձել 41 միլիոն դրամ եւ 4 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։ Իսկ, ահա, բուժման հետ կապված այլ հավելումներ ստանալու համար 2 միլիոն 424 հազար դրամի պահանջը մերժեց։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում էպոսագետ Վարդան Սեդրակյանի կինը՝ Ռուզան Սեդրակյանը, հայտնեց, որ բողոքարկելու է այս վճիռը. «Այն, ինչ մենք ունենք, Վարդանի ունեցվածքն է եւ իր անունով է։ Բնակարանը, որտեղ ես ապրում եմ իմ երեխաների հետ, ամեն ինչ հիմա արգելանքի տակ է, եւ չգիտեմ, թե այս ամենից հետո ինչ է լինելու իր երեխաների հետ։ Բայց անկախ ամեն ինչից, բողոքարկելու եմ այս որոշումը։ Չէի սպասում, որ այսպիսի որոշում կլինի, որեւէ հիմնավոր ապացույց չներկայացվեց դատարան, թե ինչո՞ւ պետք է այսքան գումար մենք տանք»:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031