Լրահոս
Օրվա լրահոսը

Հա, մենք ընտրակաշառք ենք բաժանում, բայց մյուսներն էլ են բաժանում» արդարացումը նույնն է, թե… «Չորրորդ իշխանություն»

Մարտ 11,2015 11:12

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարել է, թե ընտրակաշառք բաժանում են բոլորը՝ ե՛ւ ՀՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ ՀԱԿ-ը։

«ՉԻ» – Այ սա իսկապես նորություն էր, որովհետեւ ՀԱԿ-ին ինչի մեջ ասես մեղադրել էին՝ բացի ընտրակաշառք բաժանելուց։ Չնայած՝ ՀՀԿ-ականներին կարելի է հասկանալ։ Նրանք ցանկացած ընտրությունների ժամանակ ձայներ են ստանում բացառապես ընտրակաշառքով, եւ քանի որ այլ կուսակցություններ նույնպես ձայներ են ստանում, իրենք մտածում են՝ ուրեմն նրանք էլ են ընտրակաշառք բաժանում։ Իրենք ի՞նչ իմանան, որ ձայներ ստանալու այլ ձեւեր էլ կան։

Բայց խնդիրը նույնիսկ սա չէ։ Խոսրով Հարությունյանը երեւի չգիտի, որ ընտրությունների պատասխանատուն իշխանություններն են, այսինքն՝ ՀՀԿ-ն։ Այս դեպքում «հա, մենք ընտրակաշառք ենք բաժանում, բայց մյուսներն էլ են բաժանում» արդարացումը նույնն է, թե գողություն անելու պահին ոստիկանին բռնեն, նա էլ ասի «դե հո մենակ ե՞ս չեմ գողություն անում, էնքան ջեբկիրներ կան…»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լեվոն Հակոբյան says:

    Դե իհարկե պարոն Հարությունյան,եթե ուրիշները բաժանում են,ձեզ ինչ է եղել:Մանավանդ,որ ձեզ ամեն ինչ կարելի է

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031