Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովը մենա՞կ է եղել, թե ոչ. «Հայկական ժամանակ»

Մարտ 11,2015 10:59

Գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության արդյունքները դեռեւս չեն ստացվել, քանի որ փորձաքննության եզրակացությունը դեռեւս պատրաստ չէ։

Այդ մասին ասաց Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը։

Դատաձգաբանական փորձաքննությունը առանցքային դեր ունի գործում, քանի որ հստակ պարզ կդառնա՝ միայնա՞կ է գործել մարդասպանը, թե ոչ։ Եթե պարզվի, որ Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամները սպանվել են նույն զենքից, Պերմյակովի՝ միայնակ գործելու վարկածը կուժեղանա։ Իսկ եթե դատաձգաբանական փորձաքննությունը պարզի, որ սպանվածներից որեւէ մեկի վրա կրակել են այլ զենքից, ակնհայտ կդառնա, որ Պերմյակովը միայնակ չի գործել։

Ե. Սարգսյանը, խոսելով փորձաքննության մասին, հայտարարեց, որ դատաձգաբանական փորձաքննության հիմնական փուլն ավարտվել է, սակայն այն վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ չէ, այլ գտնվում է փորձագիտական կենտրոնում. «Դեռ եզրակացությունը չենք ստացել, բայց կարծես թե այն ավարտական փուլում է, մենք որոշակի առումով մասնակցել ենք այդ աշխատանքներին։ Կարծում եմ՝ առաջիկա 10 օրերի ընթացքում եզրակացություններ կլինեն»,- ասաց Սարգսյանը։

Նրանից հետաքրքրվեցինք՝ իր տպավորությամբ, Պերմյակովը մենա՞կ է եղել, թե ոչ, ինչին ի պատասխան՝ փաստաբանը ասաց, որ «որոշակի տվյալների ծանոթ են, բայց դրա վերաբերյալ որեւէ բան այս պահին չեն կարող հրապարակել»:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031