ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ շարքերը «լքողներին», հայտարարեց, որ իր համար դա անընդունելի ու անհասկանալի է։
– Պարոն Բոստանջյան, այս օրերին երբեմնի կարկառուն ԲՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից դիմումներ են գրում եւ լքում կուսակցության շարքերը։ Դուք եւս կուսակցության անդամ եք, ի՞նչ եք որոշել՝ դուրս գալո՞ւ եք ԲՀԿ-ից։
– 2012 թվականից ի վեր, երբ ես ԲՀԿ համամասնական ցուցակում չընդգրկվեցի, հանգամանքների բերումով ստացվեց, որ այս ընթացքում գրեթե առնչություն չեմ ունեցել կուսակցության հետ։ Հանդիպումները եղել են վերջին միջոցառումների ժամանակ, այսինքն՝ մենք այս ընթացքում առանձնապես կապ էլ չենք ունեցել միմյանց հետ։ Ու հիմա էլ ակնհայտ է, որ ավտոմատ այդ պրոցեսը շարունակվում է ու ավելի ցցուն ձեւով։
– Բայց անգամ այն մարդիկ, որոնք այս տարիներին որեւէ կապ չեն ունեցել կուսակցության հետ, ակտիվ գործունեությամբ չեն զբաղվել, այս օրերին դիմումներ են գրում ու հայտարարում, որ իրենք լքում են կուսակցությունը։ Չե՞ք պատրաստվում Դուք էլ նման դիմում ներկայացնել կուսակցության նոր ղեկավար Նաիրա Ջոհրաբյանին։
Կարդացեք նաև
– Ես չեմ հասկանում, էժանագին, չգիտեմ, գրել դուրս գալ, դա ինձ չի սազում, եթե նման թուղթ կա, թող, ասենք, դրա թիվն ավելանա, ի՞նչ է տալու դա, դրանից ոչ մի բան չի փոխվելու։ Ես հիմա քաղաքական անձ էլ չեմ, ժամանակին եղել եմ պատգամավոր, բայց այժմ ես որեւէ առնչություն չունեմ քաղաքականության հետ։ Բոլոր դեպքերում ինձ տարել են ու այդ կուսակցության մեջ մտցրել, թե չէ ես իմ էությամբ քաղաքական կերպար չեմ, որ ինձ խփեմ էս պատից էն պատը՝ մի տեղ հանգրվանելու համար։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում