Շախմատի Հայաստանի ազգային հավաքանի անդամներ Սերգեյ Մովսիսյանն (նկարում՝ աջից) ու Հրանտ Մելքումյանը, նախապատրաստվելով Ծաղկաձորում ապրիլին կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը, մասնակցում են Իսլանդիայի մայրաքաղաքում մեկնարկած «Rejkyavik Open»-ին, որտեղ հայտավորվել է 37 երկրի 274 շախմատիստ:
Մեր երկու գրոսմայստերներն էլ մեկնարկային տուրում առավելության են հասել մրցակիցների նկատմամբ. Մովսիսյանը՝ ամերիկացի Ալբերտ Պրիետոյի, Մելքումյանը՝ իսլանդացի Գունար Ռունարսսոնի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ