Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական լայն կոնսոլիդացիան, որը պահանջում է Վենետիկի հանձնաժողովը՝ ՀՀԿ-ն կապահովի. «Հրապարակ»

Մարտ 11,2015 10:32

«Պատրաստվեք սահմանադրական ընտրությունների». ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ միանգամից «աչքալուսանք» տվեց, երբ հարցրինք, թե ինչ փուլում են բարեփոխումների

հայեցակարգի վերաբերյալ քննարկումները, որոնց մասին հենց նա էր շաբաթներ առաջ հայտնել. «Ժամկետներն ուժի մեջ են, եւ հայտարարությունն էլ չի ուշանա»։ Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններում կամ հանգամանքներում են հասարակական-քաղաքական ուժերի հետ խոստացած հանդիպումներ-քննարկումներն անցկացնում։ «Կոնսուլտացիաների ու արդյունքների մասին

ապագայում դուք կիմանաք։ Դուք տեսնում եք, որ մշտապես հարցի վերաբերյալ քննարկումներ են լինում, քաղաքական ուժերը, եթե նախկինում հայտարարում ՚էին, թե չեն պատրաստվում կարդալ հայեցակարգի տեքստն ու ասում էին, որ մեզ պետք չի, ապա հիմա կարծում են, որ պետք է կարդան ու մեզ կարծիքներ հայտնեն»։

Բաղդասարյանը չի ցանկանում անուններ հրապարակել, հատուկ կարգով էլ հանդիպումներ չեն անցկացնում, հայեցակարգը բաց քննարկման է դրված, գուցե Սերժ Սարգսյանը նաեւ հանդիպում է ինչ-որ ուժերի հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը դրանց մասին տեղյակ չէ, վստահ է մեկ բանում, որ քաղաքական լայն կոնսոլիդացիան, որը պահանջում է Վենետիկի հանձնաժողովը, իրենք կապահովեն։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը դեռ անցյալ տարվա աշնանը, երբ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը հրապարակեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, հայտարարել էր, որ Սարգսյանն իր վերջնական դիրքորոշումը հայեցակարգի վերաբերյալ կարտահայտի 2015թ. փետրվար-մարտ ամիսներին։ «Ամեն ինչ ժամկետների մեջ է, եւ ժամկետների մեջ ինքը կհայտարարի»,- իր հերթին խոստանում է Վահրամ Բաղդասարյանը։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031