Երեկ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում քննարկվել և քվեարկվել, ու ամենագլխավորը, ամենազարմանալին և գուցե նույնիսկ ամենասարսափելին՝ հավանության է արժանացել Բաքվում ամռանը կայանալիք Եվրոպայի օլիմպիական առաջին խաղերին Հայաստանի մասնակցության որոշումը: Քվեարկությունը տեղի է ունեցել ՀԱՕԿ-ի նախագահ, քաղաքականությունից օրերս հեռացած Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ:
Այսպիսով, Հայաստանի մարզիկները առնվազն այս պահի դրությամբ պետք է գնան ու մասնակցեն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք եվրոպական առաջին օլիմպիադային, որն, իհարկե, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի եվրոպական կամ համաշխարհային գովազդ, ինչպես Բաքվում անցկացված «Եվրատեսիլը», որին, ի դեպ, Հայաստանի պատվիրակությունը չմասնակցեց:
Օլիմպիադային մասնակցելու որոշում ՀԱՕԿ մակարդակով կայացվել է, և եթե որևէ այլ մակարդակում այդ որոշումը չբեկանվի, ապա ըստ էության կարելի է ասել, որ Հայաստանը կդառնա ադրբեջանական գովազդի մասնակիցներից մեկը, այսպես ասած` իր մասնակցությունը կունենա Եվրոպայի առաջին օլիմպիադա համարվող մեծ հոլովակում, որը Ադրբեջանի մասին է լինելու:
Եվ այս ամենից հետո Հայաստանը պետք է եվրոպական այս մարզական տոնի կազմակերպիչներին հետո մեղադրի Հայաստանի հանդեպ ագրեսիվությա՞ն մեջ, մեղադրի սաֆարովներին հերոսացնելո՞ւ մեջ, մեղադրի Հայաստանի հանդեպ դիվերսիոն հարձակումների՞ մեջ: Ինչի՞ մեջ կարող է Հայաստանը մեղադրել Ադրբեջանին, իր իսկ գովազդած Ադրբեջանին՝ Բաքվում կայանալիք օլիմպիական խաղերին իր մասնակցությունը բերելուց հետո:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում