Ինչո՞ւ հայկական ընկերությունները չեն կարողանում աշխատել Հայաստանի «բաց երկնքում» եւ սնանկանում են։ Այս հարցով դիմեցինք Հանրային խորհրդի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Աաֆարյանին։ «Զվարթնոց» օդանավակայանի ավիասպասարկման սակագները համեմատաբար բարձր են։ Միջազգային ճանաչում ունեցող ավիաընկերությունների համար հայաստանյան չվերթները շուկայի չնչին մասն են կազմում, եւ «Զվարթնոցի» գների բարձր լինելը դրանց վրա չի անդրադառնում։ Իսկ մեր ազգային ընկերությունների ծախսերում 90 տոկոսը «Զվարթնոցի» ծառայություններն են, դրա համար էլ արդեն երկրորդ ավիաընկերությունը չդիմացավ մրցակցությանը»,- պատասխանեց Սաֆարյանը։
Պետք է նկատել, որ հայկական ավիաշուկան, որը, փաստորեն, փակ է հայկական ընկերությունների համար, այնուամենայնիվ, զարգանում եւ աշխուժանում է։ Փետրվարին այստեղ մուտք գործեց «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը։ Փետրվարի 26-ից այն հայտարարեց կանոնավոր չվերթներ սկսելու մասին՝ Բաղդադ-Երեւան-Էրբիլ (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաքը) ուղղությամբ։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում