ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը ԲՀԿ-ից հեռացել է Նաիրա Զոհրաբյանի հետ ունեցած իր զրույցի պատճառով: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Աղաբաբյանը: Նա չցանկացավ մանրամասներ հրապարակել իր եւ Նաիրա Զոհրաբյանի խոսակցությունից: Միայն ասաց. «Տիկին Զոհրաբյանը թող որեւէ տեղ, որեւէ բան չփնտրի: Ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչ մի խոսակցություն չեմ ունեցել: Իմ` ԲՀԿ-ից հեռանալու պատճառը եղել է իր հետ խոսակցությունը: Նա կասկածի տակ առավ շատ բաներ: Մեր խոսակցությունից հետո, ես հասկացա, որ առաջիկայում նման խոսակցությունները պարբերական բնույթ են կրելու եւ որոշեցի` ավելի լավ է հիմա վերջ դնել այդ ամենին, քան հետագայում, ավելի լարված մթնոլորտում»:
Չմասնավորեցնելով թե ո՞ւմ եւ ի՞նչ նկատի ունի նա նաեւ հավելեց. «Առանձին մարդիկ էլ թող իրենց մասնագիտական ինտրիգները չներմուծեն քաղաքական դաշտ»:
Հիշեցնենք, Արայիկ Աղաբաբյանը ԲՀԿ-ն լքելու մասին դիմում ներկայացրել էր երեկ: Մինչ այդ, առավոտյան 8.30 –ին զրույց է ունեցել ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ եւ հավաստիացրել է, որ չի լքելու կուսակցությունը: Սակայն, երկու ժամ հետո կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել:
Նաեւ ԲՀԿ-ի արտահերթ համագումարի օրն էր Արայիկ Աղաբաբյանը հավաստիացրել, որ չի պատրաստվում հեռանալ կուսակցությունից:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ