Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրեականները» պետք է լինեն ՔԿՀ-ում

Մարտ 11,2015 10:07

Մի քանի օր առաջ Հիմնադիր խորհրդարանը իր՝ «100-ամյակն՝ առանց ռեժիմի» ակցիան ցանկանում էր անցկացնել Գյումրիում: Անձամբ ինձ Հիմնադիր խորհրդարանի իրական նպատակները հայտնի չեն: Ես լավ չեմ հասկանում նաեւ, թե ինչ կապ ունի իշխանափոխության կամ ռեժիմի փոփոխության պահանջը Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ: Բայց տվյալ դեպքում այդ ամենը կարեւոր չէ: Քաղաքական ակցիաներ անելը մեր քաղաքացիների իրավունքն է: Եվ Գյումրիի դեպքում որեւէ մեկը չի կարող անել այն վերապահումը, թե ընդդիմադիր գործունեությունը չպիտի ծավալվի Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

Բայց հանկարծ պարզվում է, որ Գյումրիի մատույցներում եւ բուն քաղաքում կան ինչ-որ «գողականներ», «քրեականներ» եւ «թաղային հեղինակություններ», որոնք թույլ չեն տալիս քաղաքացիների այդ խմբի մուտքը Գյումրի: Հերիք չի՝ թույլ չեն տալիս, դեռ հարձակվում են լրագրողների վրա եւ արգելում են իրենց նկարահանել: Հավանաբար, չեն ուզում, որ իրենց, մեղմ ասած, երեսները հայտնվեն լրատվամիջոցներում կամ համացանցում:
Բայց դա դեռ քիչ է: Ոստիկանությունը հայտարարում է, որ չի կարող ապահովել քաղաքացիների անվտանգությունը այդ խուժանի սադրանքների դեպքում: Ինչպե՞ս հասկանալ իրավապահների այս «բացատրությունը»: Իսկ ո՞ւմ անվտանգությունն է այդ դեպքերում պատրաստվում ապահովել ոստիկանությունը՝ գուցե «գողականների՞»: Իսկ եթե ես ցանկանամ գնալ Գյումրի կամ Հայաստանի որեւէ այլ քաղաք, իմ անվտանգությունը երաշխավորվա՞ծ է, թե՞ ես պիտի հարցնեմ «քրեական տարրերի» թույլտվությունը;

Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում «քրեական տարր»: Մարդ, որը հանցագործություն է կատարել եւ չի՞ պատժվել: Թերեւս այդպես էլ կարելի է ասել՝ հաշվի առնելով այդ «կերպարների» չափազանց յուրահատուկ դերակատարությունը ընտրությունների ժամանակ: Կամ՝ եթե հստակ փաստեր կան, որ նրանք պատրաստվում էին «սադրանք», այսինքն՝ հրմշտոց, ծեծկռտուք կամ նման բան կազմակերպել, ապա ինչո՞ւ նրանք չեն ձերբակալվել:
Դա, ըստ երեւույթին, տեղի է ունենում երկու պատճառով: Իշխանությունը շահագրգռված է, որ այդ «տարրերի» գործունեությունը շարունակվի եւ անպատիժ մնա, որ նրանք խոչընդոտեն ընդդիմադիրների ակցիաներին, ընտրությունների ժամանակ «աշխատեն» հօգուտ իրենց հաղթանակի: Երկրորդ պատճառն էլ այն է, որ լրատվամիջոցները եւ հասարակությունն ընդհանուր առմամբ բավականին անտարբեր են նման «միջադեպերի» նկատմամբ: Մի օր խոսեցինք եւ մոռացանք:

Մինչդեռ ակնհայտ է, որ քրեական տարրերը պետք է հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում: Այլ պարագաներում նրանք կամ իրար վրա են կրակելու, կամ էլ, որն ավելի վատ է, հարձակվելու են քաղաքացիների վրա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Աբո says:

    «Ի վերջո՝ ի՞նչ է նշանակում «քրեական տարր»:»
    Դա հասկանալու համար, փորձեք մի քանի օր մոտենալ ցանկացած բակում հավաքված երիտասարդներին և լսել թե ինչով են նրանք հիացած և ու՞մ են երազում նմանվել:Եթե էլի չհասկանակ, փորձեք դիտել հեռւստացույցով ՝ ցանկացած սերիալ:
    «Գողականներին» ստեղծեցին բոլշեվիկները, և նրանց օգնությամբ «կարգ ու կանոն էին» հաստատում՝ սկզբից աքսորավայրերում,հետո էլ բանտերում:Ոնց տեսնում եք ՀՀ կառավարությունը հմտորեն օգտագործում է այդ փորձը:
    Հավատացեք, որ շատերը երկիրը լքել են՝ պարզապես չցանկանալով ապրել այդ «գողական» մթնոլորտում:

    • Թրավիս says:

      «շատերը երկիրը լքել են՝ պարզապես չցանկանալով ապրել այդ «գողական» մթնոլորտում: »

      կատա՞կ էք անում

      առարկայականորեն,թվաբանակորեն՝ բաղդատե՞լ էք արդյոք ոճրագործության համեմատությունը, քրեականության դրոյքը, Հայաստանի եւ այլ երկիրների միջեւ…

      նաեւ՝ ոճիրի տեսակները…

      բաղդատության եզր իսկ չկա

      մեկնումի/լքումի/փախուստի այդ պատճառաբանությունն ալ պարզապես անհիմն է

      սակայն այդ նիւթից անկախ,խմբագրի նշածը իսկական խնդիր է դժբախտաբար, այն իմաստով որ քրեական արարքներ, որքան որ ալ համեմատորեն կամ յարաբերաբար սակավաթիւ լինեն, յստակորեն կապ ունեն քաղաքականության հետ. եւ մեզի անվայել է այդ, հարկաւոր է սրբագրել. իշխանությունը թող կարգ ու կանոն հաստատի կամ պահպանի օրինական միջոցներով, եւ ոչ թէ անօրէն տարրեր օգտագործելով կամ քաջալերելով, ուղղակիորէն կամ անուղղակիորեն

      • Աբո says:

        Հարգելի Թրավիս, դուք ինչպե՞ս կարող եք հասկանալ գրվածի իմաստը, եթե մի տարի անգամ չեք ապրել Հայաստանում: Եթե ես սխալվումեմ, գրեք որ շրջանում, կամ Երևանի որ թաղամասումեք բնակվել:
        Ես համաձայն եմ, որ երեկոյան Երևանում զբոսնելը ավելի անվտանգ է, քանց անգամ Եվրոպայի որոշ քաղաքներում,խոսքը դրա մասին չի:
        Երբ որոշեք մշտական գալ Հայաստան, փորձեք սովորել՝ «թավան, ավտարիտետ, քյաստմ, հարիվ » և նման այլ բառերի իմաստը 🙂

      • Մարատ says:

        թրավել/թրաշվել, բավ է անալի-անալի ու տափակ դատարկաբանություններով մեջ ընկնեք, ՛՛սապոնվեք՛՛ այլ հարթակներում

  2. Կարո Մելիքյան says:

    Դուք առաջարկում էք մի բան, որն այսօր անհնարին է՝ զրկել ՀՀԿ-ին թեւ ու թիկունքից, նամանավանդ,որ ընտրությունների ժամանակ՝ հենց այդ քրեականների շնորհիվ է,որ իշխանությունը վերարտադրվում է, օրինակ՝ ամեն մարդ կարող է՞ կաշառք բաժանել,իհարկե ոչ ….։

  3. Հրանտ Պապիկյան says:

    …Անձամբ ինձ Հիմնադիր խորհրդարանի իրական նպատակները հայտնի չեն: Ես լավ չեմ հասկանում նաեւ, թե ինչ կապ ունի իշխանափոխության կամ ռեժիմի փոփոխության պահանջը Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ: Բայց տվյալ դեպքում այդ ամենը կարեւոր չէ ….

    Ո՞նց թե կարևոր չէ,… բա ին՞չն է կարևոր… Իսկ միգուցե ՛՛ռեժիմը սպասարկողներին՛՛ քննադատող հերթապահ հոդված գրելու փոխարեն պարզեի՞ք արդյոք այդ շարժումը վտանգ ներկայացնու՞մ է մեր ազգային կամ պետական շահերին:
    Ասենք օրինակ վաղն էլ մի այլ ՛՛քաղաքական՛՛ շարժում ասի, որ այս ՛՛ռեժիմով՛՛ արժանի չենք Ղարաբաղը ունենալուն և ճիշտ կլինի այն վերադարձնենք… Դուք ինքներդ ցանկություն չե՞ք ունենա դրանց ՛՛ազատ տեղաշարժվելու իրավունքը՛՛ մի թեթև սահմանափակեք…
    Թե չէ գրել եք՝ ես բանից խաբար չեմ, բայց ասածս էն ա որ մեկ ա երկիրը երկիր չի…)))))

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Եթե Ձեզ կամ ինձ այդ մարդկանց հայացքները դուր չեն գալիս, ուրեմն նրանց իրավունքները պետք է սահմանափակել հանցագործ խմբերի միջոցո՞վ:

      • Թրավիս says:

        ոչ, ոչ հանցագործ խմբերի միջոցով

        սակայն այո, անհրաժեշտ է սահմանափակել, օրէնքի միջոցով

        որովհետեւ խնդիրը միայն «դուր չգալու» խնդիր չէ, այլ ազգային անվտանգության իսկական վտանգ (իմ կարծիքով՝ ոչ դիտումնաւոր, սակայն արդիւնքը նոյնն է, եւ Պետությունը պարտաւոր է միջամտել)

        • Թրավիս says:

          նաեւ՝ խնդիրը «հայացքների» չի վերաբերում, այլ արարքների

        • Գալուստ Ենոքյան says:

          Բարոն Թրավիս, ինչքան էլ Պապիկյանը ախբարներին չի սիրեր կկարծեմ լավ կլլա որ առաջարկեք Չեչնիային ղեկավար Կադիրովին Հայաստանի ազգային հերոսի կոչում տալ, եվ իր հրոսակներին Ապրիլի 24 ին Հայաստան հրավիրել կարգ ու կանոն հաստատելու համար… կարծում եմ այս հարցում Պապիկյանի հերոսը…Բուդինը շատ օգտակար կլլա…իսկ Հայաստանի քրեականներին Դուբայ արձակուրդի կարելի է ուղարկել…

      • Հրանտ Պապիկյան says:

        Իսկ եթե մի այլ մարդկանց խումբ որոշել է սահմանափակել իրենց համոզմամբ ՝ հայրենիքի շահերին վնասող ՛՛ԱՅԴ ՄԱՐԴԿԱՆՑ՛՛ գործունեությունը, նրանց անմիջապես պետք է անվանել հանցագործ խումբ?? Կամ որտեղի՞ց Ձեզ այդ ՛՛ստույգ՛՛ ինֆորմացիան ՛՛ինչ որ գողականների՛՛ մասին: ՛՛ԱՅԴ ՄԱՐԴԻ՞Կ՛՛ ասացին նրանց մասին, թ՞ե լրագրողները նրանց ՛՛մաստը ջոկեցին՛՛…
        Ի դեպ, եթե այդքան անհայտ է այդ շարժման բուն նպատակը, այդ լրագրողնե՞րը ինչու էին ժամեր առաջ խմբվել ճանապարհին և սպասում անհայտ նպատակներով այդ մարդկանց երթին:
        Ես իհարկե դեմ եմ ՛՛գաղջ մթնոլորտի՛՛ մեղքը միայն ԶԼՄ-ների վրա դնելու և ընդհանրացնելու հայտնի արտահայտությանը: Բայց որ այդ մթնոլորտի ձևավորման մեջ թերի լրատվությունը և ապատեղեկատվությունը մեծ դեր ունի՝ չեմ կասկածում:
        Ինչ վերաբերվում է Ձեզ կամ ինձ այդ մարդկանց հայացքների ԴՈՒՐ ՉԳԱԼՈՒՆ… մենք դիզայնից կամ երաժշտական ոճից չենք խոսում, որ դուր գա կամ չգա Հարգելի Արամ ջան: Խոսքը մեր հարյուրամյա պայքարի այս կարևոր հանգրվանի մասին է: Պայքարի, որը ողջ կյանքի միակ նպատակ ու գործ է եղել և կա շատ հայ նվիրյալների: Եղեռնի հարյուրամյակին ողջ աշխարհասփյուռ հայությունը իր միասնությունն ու ԳՈՆԵ ԱՅՍ ՄԻ ՀԱՐՑՈՒՄ իր միաբանությունն է ուզում ցույց տալ այս անարդար ու երկերեսանի աշխարհին, և ինչ որ մի խմբակի կողմից այդ միջոցառումը շահարկելու կամ այդ զուլալ պայքարը մխտռելու մտադրությունը ինձ ոչ թե ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ, այլ ես կտրականապես ԴԵՄ ԵՄ, և դա խիստ մեղմ է ասված…

        • Թրավիս says:

          Հրանտ, ըստ էության՝ լիովին համաձայն եմ քո հետ:

          Սակայն կարելի չէ աչք փակել ոչ-օրինական միջոցների վրայ:

          Չեմ խոսում ոստիկանության կամ անվտանգության սպասարկության գործակալների կարգ մը վիճելի մեթոտների մասին, բացէ ի բաց կատարված պաշտօնական գործողությունների մասին, ատիկա ուրիշ հարց է: Այդ գետնի վրայ, այո, կարող են լինել պարագաներ որոնք ցնցիչ կամ գայթակղեցուցիչ կը նկատվին ոմանց կողմէ, սակայն որոնք, դժբախվաբար, հարկադրաբար՝ անխուսափելի եւ անհրաժեշտ են: Այդ չէ նիւթը այստեղ:

          Սակայն երբ քաղաքացիներ մութին մէջ ծեծ կը ստանան անյայտ անձերի կողմէ որոնք երբեք չեն գտնվիր եւ ձերբակալվիր, ասիկա ընդունելի վիճակ չէ: Պատճառ չկայ որ այդպես լինի:

          Նոյնիսկ, այս չեմ ասում անպայման ի նպաստ վերջերս այդպիսի ծեծեր ուտողներին, յատկապես… Սակայն եթէ այս մոտեցումը չսրբագրվի, վաղը՝ ես կամ դուն, ինչ-ինչ հանգամանքների բերումով, կարող ենք մենք մութին մէջ ծեծ ստանալ անյայտ անձերի կողմէ որոնք մնալու են անյայտ եւ անպատիժ…

          Եթէ ընդունենք այս կացությունը, մենք վատթարացուցած կը լինենք այն վնասն ու աւերը իսկ որ Պետության ու Հայրենիքին նկատմամբ գործում են խնդրոյ առարկայ՝ ծայրահեղական-անարխիստական-տղայական-սրբապիղծ շեղումների յանձնված այդ մոլորյալները…

          • Հրանտ Պապիկյան says:

            Թրավիս ջան, Գալուստը քեզ բան էր խնդրել ինձ առաջարկես, իրեն ասա որ դրսից մարդ կանչելու հեչ կարիք չկա: Մեր տան մեջ մի երկու մոլորյալ գառի ականջը ոլորելու հնարավորություն միշտ էլ ունենք:
            Համ էլ ոնց որ նոր պերսոնաժ է հայտնվել Գալուստի վատ երազներում: Պուտինի, Ստալինի ուրվականները գիտեինք որ գիշերային մղձավանջներում վաղուց այցելում և հետապնդում են մեր Գալուստին… բայց Կադիրովը թարմ կերպար է այդ կինոյում…
            Իսկ ըստ էության՝ ես էլ քո ասածին եմ համաձայն: Լկտիներ և բռիներ պիտի չլինեն: Այստեղ երկրորդ կարծիք չկա: Ուղղակի էդ բռիները խորամանկորեն մեկ մեկ այնպիսի կերպարների են ծեծում, որ մի տեսակ սրտովդ ա լինում)))))

          • Արսեն says:

            Ըստ էության քեզ հետ համաձան լինելով, որ ըստ էության համաձայն ես Գալուստի հետ..))).. և ըստ էուայան համաձայն լինելով Հրանտի հետ, որ «մոլորյալներին» պետք «պատժել»… կցանկանայի իմանալ, ովքեր են (որ քաղաքական ուժերը, գաղափարների կրողները ևն) որոնք ըստ քեզ մոլորյալ չեն, ինչը ըստ օրենքի, ոչ թե ըստ հնարավորության, նրանց իրավունք է տալիս՝ պատժել «մոլորյալներին»?

        • Գալուստ Ենոքյան says:

          Էս դաշնակներն ու բոլշեվիկները թուշ թշի տված , էլի ջան ու ղուրբան են ասում… ու Հայոց բախտն են որոշում …էս անգամ էլ էս մի կտոր հողակտորն են ժողովրդի հետ թուրքերի ու ռուսների մեջ բաժանելու հանուն Հարուրամյակի… հերթական 1921 թիվն է կարծես…

          • Հրանտ Պապիկյան says:

            Ախպարներն էլ էլի վախտին թռել են, բայց հեռվից մեզ խելք են սովորեցնում)))))))

    • Hayk says:

      Грант Папикян ++++++++++++!

  4. Լավատես says:

    Որքան ժողովուրդն է անճար իր անորակ կառավարությունների դեմ, նույնքան էլ էդ անորակ կառավարություններն են անճար իրենց դրսից կառավարող պետությունների անորակ կառավարությունների դեմ: Ինչքան ուժեղ լինեն ներքին ուժերը մեր կառավարության դեմ պայքարում, այնքան մեր կառավարությունն ավելի անկախ կգործի դրսի ուժերի դեմ, այստեղ կարեւորն այն է, որ բոլոր ներքին հակադիր ուժերն, այդ թվում նաեւ կառավարությունը, ունենան մի ռազմավարական նպատակ եւ ընդհանուր օրենք սահմանագիծ, որն անցնելը դավաճանություն պետք է ընկալվի բոլորի կողմից: Ա Ռազմավարական ընդհանուր համաձայնություն բոլոր իրական ուժերի միջեւ, Բ Ռազմավարական օրենսդիր կառույց, դատարան եւ համապատասխան կատարողական համակարգ: Միայն օրինական ճանապարհով պետք է կառավարության վրա ազդել կամ փոխել, այսօրվա ժաղավրդավարական ընտրությունները մեզ մոտ արդյունավետ չեն, եթե նոր բան չհնարենք, կարկուտն էլի ծեծած տեղը կծեծի:

  5. Արսեն says:

    Հազիվ, երկարատև ընդմիջումից հետո, մի հատ չեզոք բան էր գրել, են էլ «հայրենասերները» վրա տվին..))))…

  6. Ruben says:

    Լավ կլիներ մի օր խոսեք ՀՀ պետական կառավարման կառույցների (մարմինների, գործակալությունների, գերատեսչությունների…ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության) արտաբյուջետային միջոցների վերաբերյալ:
    Եվ բյուջեի, եւ ա՞րտաբյուջե:

  7. Արսեն says:

    Իսկ Հատուկ Հրանտի համար…)))…
    Հենց դա է քո երկրի ամենամեծ դժբախտության հիմեապատճառը՝ հնարավորության և իրավունքի տարբերությունը չհասկանալը։
    Հնարավությունը՝ իրավունք չէ, որպեսզի հնարավորությունը իրավունք դառնա՝ յուրաքանչյուր սիստեմի իշխանության կրողի համաձայնությունն է պետք (քո համար հասկանալ լեզվով ասած добро-ն ..)))..)։ Ըստ սահմանադրության՝ Հայաստանում իշխանության կրողը ժողովուրդն է (ընտրական իրավունք ունեցող քաղաքացին)։ Ւշխանության ընտրելու իրավունքը չի աշխատում՝ հետևաբար դու ունես միայն հնարավորություն, բայց ոչ երբեք՝ իրավունք…
    Եվ էդ «հնարավորություն» իրագործել ես իշխանության իրական կրիչների՝ «քրեական էլեմենտների» միջոցով…

    • Արսեն says:

      Մոռացա ավելացնեմ…)))…
      Ըստ դրա՝ Ա. Աբրահամյանի կոչը ….«Քրեականները» պետք է լինեն ՔԿՀ-ում…, որը ասենք Ֆրանիայում պոպուլիստական մի որևէ աջ-ցենտրիստական ուժի «ծրագրերում» կհանդիպես… (դա գործողությունների ծրագիր չէ, ընդհամենը՝ հրապուրիչ լոզունգ է մանր սեփականատերերի համար)…
      Հայաստանում՝ հեղափոխության կոչ է …))))… (Հայաստանում հնչում է որպես՝ խլենք իշխանությունը իշխանություններից…)))))… )։

    • Հրանտ Պապիկյան says:

      Արսեն, ով ինձ ճանաչում ա, գիտի որ ես չեմ սիրում ՛՛գողական՛՛ հասկացությունը և թքած ունեմ այդ ՛՛կոչումների՛՛ վրա: Մի անգամ հարսանիքի քավոր էի, մեկը իմանալով որ ոստիկանության սպա եմ, ամեն կերպ փորձում էր ինձ ստիպել որ ՛՛գողականի կենացը՛՛ խմեմ… վերջը դրան հիվանդանոց տարան քթի կոտրվածքով…
      Ես իմ կյանքում երբեք չեմ խախտել ՉԳՐՎԱԾ օրենքները, և եթե դրա համար հարկ է եղել խախտել ԳՐՎԱԾ օրենքները, ապա խախտել եմ՝ հասկանալով որ կարող է և պատժվեմ: Հենց այդ պատճառով էլ հիմա ՆԳ համակարգում չեմ:
      Ժիրիկենք ոչ մի գրված օրենք իհարկե չեն խախտում, բայց ուզում են խախտել մի բան, որը ամեն հայի սրտում պետք է գրված լինի…: Ճիշտն ասած որ գրել էի ՛՛մոլորյալ՛՛, դա ընդամենը նրա համար, որ դա ամենաանմեղ մոտիվն է, որ նրանց կարող է շարժել՝ներման տեղ եմ թողել…
      Հիմա դրանց խանգարելու համար որ պետք լինի օրենքը խախտել, էդ քո ասած քրեականները շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ իմ պես կարողանան անել… Ռազմաճակատում մեր մարտական մեքենայի վրա գրված էր՝ ՛՛ուժն է ծնում իրավունքը՛՛, և այդ ուժը մարդուն տալիս է ոչ այնքան բիլակը կամ զենքը, որքան արդար լինելու համոզմունքը: Այնպես որ ԻՐԱՎՈՒՆՔԸ ես ու դու տարբեր կերպ ենք հասկանում, և հետևաբար՝ տարբեր կերպ ապրում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031