ԱԺ 334 դահլիճում արդեն երկրորդ տարին է՝ վարդակներն այս վիճակում են,
ու լրագրողների բազմաթիվ դժգոհություն-հորդորներն առայժմ պատճառ չեն դառնում՝ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Մինչդեռ Ազգային ժողովի տարածքում շարունակվում են տարածքի օժանդակ մասնաշենքերում հիմնանորոգման, վերակառուցման, հարդարման եւ արտաքին բարեկարգման աշխատանքները:
Պայմանագրի նախագծանախահաշվի արժեքը կազմում է 123 միլիոն 889 հազար 903 դրամ: Այդ աշխատանքների շրջանակներում ձմռան ամիսների ընթացքում սալիկապատվեց խորհրդարանի շենքի բակը, փոխվեցին շենք տանող աստիճանները, որոնք ակնհայտ մաշվածություն չունեին:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2015