Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի աշխատանքը

Մարտ 11,2015 12:00

Կտավատի օգտակար հատկությունների մասին շատ է խոսվում. Եվրոպայի լավագույն կենսաքիմիկ, բժիշկ Ջոաննա Բադվիգը նույնիսկ մշակել էր կտավատի ձեթով ու կաթնաշոռով քաղցկեղից բուժվելու իր բաղադրատոմսը: Այս ձեթը հատկապես օգտակար է սառը մզման ենթարկած, չզտված տարբերակով: Խորհուրդ է տրվում այն պահպանել 20 օրից ոչ ավելի, քանի որ օգտակարությունը թուլանում է, իսկ մինչեւ այդ էլ ամեն օր մի քանի անգամ տարան շրջել վերեւ-ներքեւ:

Կտավատի ձեթը պարունակում է օմեգա 3 դասի ճարպեր եւ բջջանյութեր, հեշտ յուրացվում է եւ ալերգիա չի առաջացնում: Հարուստ է կալիումով, վիտամին E-ով, ամինաթթուներով եւ հանքանյութերով: Ինչպես ձեթը, այնպես էլ կտավատի սերմերը օգտագործվում են մի շարք հիվանդությունների բուժման նպատակով: Կտավատի սերմերը լավացնում են երիկամների, լյարդի, վահանագեղձի եւ ստամոքս-աղիքային ուղու աշխատանքը, պաշտպանում թրոմբոզից, նվազեցնում սրտանոթային եւ քաղցկեղային հիվանդությունների զարգացման ռիսկը: Կտավատի սերմերն օժտված են նաեւ երիտասարդացնող եւ հակամանրէային հատկությամբ, իսկ սերմերից ստացված թուրմը ունի խորխաբեր, լուծողական եւ հակաբորբոքային ազդեցություն:

Տարիքի հետ առաջացող հիվանդությունների կանխարգելման նպատակով խորհուրդ է տրվում 10 օր առավոտյան ուտելուց 30 րոպե առաջ խմել 1 ճաշի գդալ չզտված կտավատի ձեթ, այնուհետեւ ընդմիջել 2 շաբաթով եւ դարձյալ կրկնել: Ցանկալի արդյունքի համար այս կուրսը կրկնել 3-4 անգամ:

Բուժական նպատակով կտավատի ձեթը խմել առավոտյան սոված փորին՝ 1 թեյի գդալ, հետեւից՝ 1 բաժակ տաք ջուր: Երեկոյան նույնը կրկնել ընթրիքից հետո եւ 1 գդալ ձեթ օրվա ընթացքում օգտագործվող մթերքների, աղցանների հետ:

Կարող եք հետեւել նաեւ տիկին Բադվիգի առաջարկվող բաղադրատոմսին՝ 2 ճաշի գդալ էկոլոգիապես մաքուր կտավատի ձեթը խառնել 100-150 գրամ կաթնաշոռի հետ, խառնել այնքան, մինչեւ ստացվի համասեռ զանգված եւ օգտագործել օրը 1 անգամ:
Այդ ընթացքում բացառեք տապակած մթերքը եւ յուղոտ կաթնամթերքը, ինչպես նաեւ խոզի միսը, պահածոյացված մթերքները, քիմիական հավելումներով եւ համային արժեքներ պարունակող մթերքները:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Edgar Hakobyan says:

    I couldn’t be happier!
    I am so proud of you Anush Matevosyan

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031