Լրահոս
Օրվա լրահոսը

Բարձր ջերմության ժամանակ խմեք նշի կեղեւի եփուկ

Մարտ 11,2015 11:45

Նուշը, շնորհիվ մեծ քանակությամբ ճարպերի, ազոտային նյութերի, շատ սննդարար է շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց համար: Այն խորհուրդ է տրվում նաեւ միս չօգտագործողներին:

Նշի օգտակարությունը եւ բուժական հատկությունները մարդկությանը հայտնի են հնուց ի վեր: Այն օգտակար է չոր հազի, արյունաթքության, միզապարկի եւ աղիների հիվանդությունների դեպքում։ Մաքրում է կուրծքը եւ հանգստացնում միզելու ժամանակ առաջացած մրմռոցը։ Շաքարի հետ ուտելու դեպքում առատացնում է սերմնարտադրությունը, ինչպես նաեւ օգտակար է թոքերի համար։ Բոված նուշը, բացի այն, որ շատ համեղ է, օգտակար է նաեւ հենց ստամոքսի համար, որը, սակայն, դանդաղ է մարսվում։ Նշի յուղն օգնում է ականջի ցավի դեպքում։ Նշի վնասակար ներգործությունն այն է, որ չեզոքացնում է շաքարը, ինչպես նաեւ՝ թթու մրգերից պատրաստված օշարակի օգտակար ազդեցությունը։

Նշի յուղը օգտակար է մաշկին: Այն քսում են դեմքին՝ մաշկը թարմ պահելու համար: Նշի յուղը նաեւ վերացնում է պեպենները:

Դառը նուշը մաքրող հատկություն ունի, որը պզուկներին եւ էկզեմային քսելու դեպքում կբուժի դրանք: Նուշը լավացնում է տեսողությունը, իսկ կորիզների կեղեւի եփուկն իջեցնում է բարձր ջերմությունը, դադարեցնում լուծը: Եթե դուք գինի խմելուց հարբում եք, ապա խմելուց առաջ կերեք 5 հատ նուշ եւ այն չի թողնի, որ գինին ձեզ արբեցնի:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031