Լրահոս
Օրվա լրահոսը

Վարսակի հատիկների եւ դափնու տերեւների հյութը իջեցնում է շաքարը

Մարտ 11,2015 11:30

Տարեցտարի աշխարհում ավելանում է շաքարային դիաբետով հիվանդների թիվը: Երիտասարդ հասակում առաջացած հիվանդությունն ավելի ծանր է ընթանում, քան մեծահասակների մոտ, որը երբեմն ուղեկցվում է ճարպակալումով: Հիվանդությունը կապված է ենթաստամոքսային գեղձի կողմից արտազատվող ինսուլին հորմոնի անբավարար քանակի հետ, որը կարգավորում է արյան մեջ շաքարի պարունակությունը:

Շաքարային դիաբետի առաջացման պատճառ կարող են դառնալ նյարդային ծանր լարվածությունը, շատակերությունը, թերակտիվությունը: Այս հիվանդության ժամանակ ածխաջրատները, մասնավորապես՝ շաքարը, աղիներից ներծծվելով, մկանների կողմից բավարար չափով չի յուրացվում եւ արտազատվում է օրգանիզմից մեզի միջոցով: Միաժամանակ տեղի է ունենում ճարպային փոխանակության խանգարում, որը հանգեցնում է արյան մեջ խոլեստերինի եւ ճարպի պարունակության ավելացմանը: Հիվանդները գանգատվում են ընդհանուր թուլությունից, հյուծվածությունից, ունենում են ծարավի զգացողություն, առատ միզարտադրություն, քաղցի զգացողություն:
Շաքարային դիաբետի ժամանակ ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը, որի հետեւանքով առաջանում են մաշկի թարախային գոյացություններ՝ չիբաններ, լնդերի բորբոքում, թափվում են ատամները, ախտահարվում է լնդերի լորձաթաղանթը: Բնորոշ է նաեւ երիկամների ախտահարումը, որը հանգեցնում է զարկերակային ճնշման բարձրացման: Տղամարդկանց մոտ կարող է դիտվել սեռական անկարողություն: Հիվանդը դառնում է թույլ, անտրամադիր, քնկոտ, բացակայում է ախորժակը, չորանում է լեզուն: Ի վերջո, հիվանդը կորցնում է գիտակցությունը եւ առաջանում են շնչառական խանգարումներ:

Ինչպես գիտենք, այս հիվանդության դեպքում մեծ նշանակություն ունի դիետան, իսկ ժողովրդական բժշկությունն առաջարկում է դեղաբույսերով իջեցնել շաքարի պարունակությունն արյան մեջ: Օրինակ, շաքարային դիաբետի դեմ լավ միջոց է վարսակը: 100 գրամ վարսակի հատիկին ավելացնել 3 բաժակ եռման ջուր: Խմել կես բաժակ՝ օրական 3-4 անգամ: Դափնետերեւը եւս շաքարն իջեցնող հատկություն ունի՝ 10 տերեւի վրա լցնել 3 բաժակ եռման ջուր, թրմել 2-3 ժամ եւ խմել կես բաժակ՝ օրական 3 անգամ:
Շաքարային դիաբետի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել ելակի, թարմ կարտոֆիլի, կաղամբի, ազնվամորու, հոնի, տանձի հյութեր, օրը խմել կես բաժակ՝ ուտելուց 30-40 րոպե առաջ: Սննդի մեջ կարող են օգտագործել ոլոռ, սունկ, բանջարեղենային սալաթներ, որոնք նույնպես շաքարն իջեցնող հատկություն ունեն:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Edgar Hakobyan says:

    what an outstanding and helpful thing to learn
    I wish more people folw your instructions
    Thanks Anush Matevosyan
    Wonderful job

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031