Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Իջեւանի ավագանու 21 թեկնածուից 2-ն էր եկել հանդիպման

Մարտ 10,2015 22:45

Իջեւանի «Պրոգրես» ՀԿ-ն Իջեւանի մեծահասակների կրթության կենտրոնում այսօր հանդիպում էր նախաձեռնել համայնքի ավագանու 21 թեկնածուի հետ, վերջիններս այդ մասին տեղեկացվել էին: Իջեւանում ավագանու ընտրությունները կկայանան մարտի 15-ին, պետք է ընտրվի ավագանու 15 անդամ: Տեղական «Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունն իր որոշման համաձայն ավագանու թեկնածուներին վճարովի եթեր չի տրամադրում:

DSC01760

Հանդիպումը նախատեսված էր լրացնելու տեղեկատվական այն բացը, որ գոյություն ունի թեկնածուների ծրագրերի հետ կապված: Ավագանու թեկնածուների հետ հանդիպման են գնացել Իջեւանի մի քանի ՀԿ-ների ղեկավարներ, ՀԿԿ Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար Ասյա Օթարյանը, հաշմանդամություն ունեցող մի քանի իջեւանցիներ, ուսանողներ: Սակայն ավագանու 21 թեկնածուներից հանդիպմանը մասնակցել են ընդամենը 2 -ը՝ Էդգար Ամիրյանը եւ Վալերի Մելիքբեկյանը, ովքեր միջոցառման ժամանակ ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը: Միջոցառումը տեսագրվել է «Իջեւան ստուդիայի» հեռուստաօպերատորի կողմից:

«Պրոգրես» ՀԿ-ն 4 տարի առաջ եւս կազմակերպել էր Իջեւանի ավագանու թեկնածուների հետ նախընտրական հանդիպում, այն ժամանակ ներկա ավագանու անդամների թիվը մեծ էր : «Պրոգրեսի» նախագահ Գեղեցիկ Գուլակյանը կարծում է,որ մարտի 10-ի հանդիպմանը ավագանու թեկնածուների չներկայանալը կրում էր կազմակերպված բնույթ: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ այդ հանդիպմանը ավագանու մյուս թեկնածուները չեն ներկայացել, քանի որ դրան հրավիրված է եղել նաեւ Իջեւանի երաժշտական դպրոցի ուսուցիչ, ավագանու թեկնածու Էդգար Ամիրյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Narek says:

    Մի 2 հոգու մտքերը որպես փաստ եք ներկայացնում?
    Այո, չէին եկել, ինչու’, ոչ ոք չգիտի:

    Մեր համայնքում քարոզարշավի կարիք առհասարակ չկա: Ինքնանպատակ քարոզարշավ չի լինում, մեկ է, ով ինչ ասի, ընտրելու են իրենց բարեկամին ու մոտիկին:
    Դա լավ է? Ոչ, իսկ դա այդպես է? Այո:

    Մի թե սա տեղեկատվություն է?

Պատասխանել