Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ղարաբաղը տվեք, իրար հետ լավ ապրենք». (Տեսանյութ)

Մարտ 10,2015 22:04

«Ես ձեզ մի բան ասեմ` Ղարաբաղը տվեք, իրար հետ լավ ապրենք»,-պատմական Համշենում` Հոփայում գրող, լրագրող Վահան Իշխանյանին ասել է վարորդ Այթեքինը:
«Ինչպես տալ Ղարաբաղը, չէ՞ որ այնտեղ մարդիկ են ապրում»,-հարցրել է Վահան Իշխանյանը, համշենցի վարորդին: «Չէ’, չէ’ տվեք’, տվե’ք, էս հարցը փակվի-գնա, իրար հետ նորմալ ապրենք»,-պատասխանել է վարորդ Այթեքինը:

Համշենցի վարորդ Այթեքինի հետ այս երկխոսությունը տեղ է գտել Վահան Իշխանյանի «Ովքեր են նրանք. մուսուլման հայախոս համշենցիները» գրքում, որը լույս է տեսել անցյալ տարի, սակայն, հեղինակը Հնդկաստան մեկնելու պատճառով չի կարողացել գիրքը ներկայացնել հասարակությանը: Այսօր «Ականաթ» սրճարանում այս գրքի շնորհանդեսն էր, որին ներկա էին գրող-հրապարակախոսներ, արվեստի գործիչներ: Վահան Իշխանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Համշեն է մեկնել` ուսումնասիրելու, թե ի վերջո, ովքեր են այն մուսուլմանները, որոնք հայերեն են խոսում, պարզելու ինչո՞ւ են թուրքացել, եթե հայ են, երբ եւ ինչո՞ւ են մուսուլման դարձել:

Մանրամասները` տեսանյութում

Գրքի հերոսները շարքային համշենցիներից սկսած ` նախկին պաշտոնյաներ են, որոնք բնակվում են պատմական Համշենում: Համշենցիներից մյուսը` վարորդ Էրդողանը, գրքում հեղինակին խոստովանել է, որ կասկած չունի որ հայ են եղել, սակայն 400 տարի առաջ մուսուլման են դարձել. «Ինչո՞ւ որոշեցինք մուսուլման դառնալ, ինչո՞ւ մյուս հայերը չդարձան, չգիտեմ: Իսկ հետո էլ ինչո՞ւ մյուս հայերը մեզ հետ չշփվեցին, ինչո՞ւ»:
Վահան Իշխանյանի գրքում Ջեմալ Վայիչն ասում է. «Մենք մուսուլման միանգամից չենք դառել, կրոնն օգտագործվել է դիրքերի հասնելու համար, այն ընտանիքը, որը իմամ է ունեցել, իշխանության հետ լավ է եղել»: Ջեմալ Վայիչն իրեն համշենցի է համարում, քանի որ փոքրուց հայերեն լեզուն է իմացել:

Վահան Իշխանյանը պարզել է, որ ժամանակակից համշենցիները բաժանվում են երեք հիմնական խմբի` քրիստոնյա համշենցիներ, որոնք հայեր են, բնակվում են Աբխազիայում եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում, սուննի մահմեդական հայախոս համշենցիներ կամ հոփա-համշենցիներ, որոնք բնակվում են Թուրքիայի Արդվին նահանգում եւ թրքախոս սուննի մահմեդական համշենցիներ կամ բաշ-համշենցիներ, որոնք հիմնականում բնակվում են Թուրքիայի Ռիզե նահանգում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031