Եվրասիական տնտեսական միության երեք հիմնադիր անդամների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների՝ մարտի 12-ին և 13-ին Աստանայում կայանալիք հանդիպմանը Սերժ Սարգսյանի մասնակցելը քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, ձեռնտու չէր միության հիմնադիր անդամ երկրներին:
«Ակնհայտ է, որ Բելառուսն ու Ղազախստանը ցանկանում են քննարկել Մոսկվայի հանդեպ նախատեսված նոր պատժամիջոցների ազդեցությունն իրենց տնտեսության վրա: Նրանք կքննարկեն իրենց տնտեսության պատճառվող վնասները, որ կրում են՝ լինելով ՌԴ դաշնակիցը եւ կփորձեն օգուտներ կորզել ՌԴ-ից: Այդ առումով ոչ Ռուսաստանին, ոչ Բելառուսին, ոչ էլ Ղազախստանին ձեռնտու չէ, որ Հայաստանը մասնակցի, որովհետեւ եւս մեկ սակարկող կավելանա: Բոլորին ձեռնտու է, որ այդ խնդիրները քննարկվեն առանց Հայաստանի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով, քանի որ Հայաստանը առանձնապես մեծ կշիռ չունի ԵՏՄ նախագծի շրջանակներում, դուրս են թողել իրենց հանդիպումներից եւ ցույց են տալիս, որ ԵՏՄ-ի հետ կապ չունեցող հանդիպում է, թեեւ քննարկելու են ԵՏՄ-ին վերաբերող հարցեր. «Այնպես չէ, որ Հայաստանը վնասներ չի կրում Ռուսաստանից կախվածության մեջ գտնվելու պատճառով, բայց, քանի որ Հայաստանին հրավիրող չկա, այդ հարցերը կքննարկեն նրանք, որոնք կարողանում են իրար առաջ պահանջներ դնել»:
Հիշեցնենք, որ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայկական կողմի չմասնակցելը բացատրել էր միության անդամ երկրների հետ տարաձայնություն չլինելու հանգամանքով:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
«Ռազմավարական գործընկերոջ» միակ մտահոգությունը՝ Հայաստանին պոկել,ապակողմնորոշել Եվրոպայից, իսկ մեր ՝ԵՏՄ-ում ներկա կամ բացակա լինելը՝ դա երկրորդական,երրորդական հարց է։
Ստյոպա Սաֆարյան,դուք նաև գուշակ եք?….