Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շարունակելու եմ երկխոսությունը ՀՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ». Նիլս Մույժնիեկս. «Հետք»

Մարտ 10,2015 20:50

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը այսօր հրապարակել է 2014թ. հոկտեմբերի 5-ից 9-ը Հայաստան կատարած իր այցի վերաբերյալ զեկույցը: Զեկույցի վերաբերյալ «Հետքը» հարցազրույց է վարել Նիլս Մույժնիեկսի հետ:

Հայաստանյան այցելությունների ընթացքում Դուք հանդիպել եք տարբեր պաշտոնյաների հետ: Այդ հանդիպումներից հետո ինչպիսի՞ եզրահանգման եք եկել, պատրա՞ստ են զեկույցում նշված խնդրահարույց ոլորտներում իրականացնել բարեփոխումներ:

Ես կարծում եմ, որ շատ կառուցողական քննարկումներ ունեցա ամբողջ քաղաքական սպեկտրի հետ. հանդիպեցի նախագահին, վարչապետին, մի քանի նախարարների եւ ընդդիմադիր պատգամավորների: Ես շատ ուրախ եմ իմ զրուցակիցների լրջությամբ եւ վերաբերմունքով: Խնդիրները հնարավոր չէ լուծել մի գիշերում: Ես շարունակելու եմ երկխոսությունը Հայաստանի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ, եւ առաջիկա ամիսներին ու տարիներին ես հույս ունեմ հանդիպել Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությանը Եվրոպայի խորհրդում: Ես հույս ունեմ նաեւ շարունակել քննարկումները պաշտոնյաների հետ` հավատով, որ այդ քննարկումները կօգնեն առաջ գնալ: Ես չեմ ակնկալում խնդիրներին անհապաղ լուծումներ, քանի որ դա իրականում ժամանակ եւ ջանքեր է պահանջում: Այս պրոցեսը շարունակական է ինձ համար, այնպես որ երկխոսության սկիզբն ինձ համար ուրախալի է: Հույս ունեմ` շարունակությունն առավել շոշափելի արդյունքների կհանգեցնի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` «Հետք»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031