Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը

Մարտ 10,2015 19:59

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» հնգամյա ծրագրի նպատակն է քաղաքացիներին հասանելի դարձնել անկախ եւ վստահելի տեղեկատվական աղբյուրները, որոնք կպատմեն հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոր ծրագիր է մեկնարկում: «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 10-ին Երեւանի Հովհաննես Շարաբյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը իր ելույթում նշեց, որ ծրագիրը վերաբերում է մի քանի ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումներին՝ սոցիալական քաղաքականության, ապակենտրոնացման, թափանցիկության եւ հաշվետվողականության. «Մեր դերն այս ամբողջ գործընթացի մեջ կայանում է նրանում, որ մենք փորձում ենք աշխատել լրատվամիջոցների հետ, ինչը մեր երկար տարիների գործի շարունակությունն է: Մենք փորձելու ենք իրենց օգնել, որ այն տեղեկատվությունը, որ մարդիկ ունենում են կամ լիարժեք չեն ունենում այս ոլորտներում, ավելի պարզ եւ մատչելի հասնի նրանց»:

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» հնգամյա ծրագրի նպատակն է քաղաքացիներին հասանելի դարձնել անկախ եւ վստահելի տեղեկատվական աղբյուրները, որոնք կպատմեն հասարակության վրա ազդող բարեփոխումների մասին: Ծրագիրը ձգտելու է ձեւավորել հանրային վերահսկողության պահանջարկ՝ ստեղծելով քաղաքացիների մասնակցության եւ ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ:

Նունե Սարգսյանը հավելեց, որ ծրագրի համար կարեւոր օղակ են հանդիսանում լրատվամիջոցները. «Մենք միշտ բաց ենք եղել բոլորի համար, այս անգամ մենք ընտրել ենք լրատվամիջոցների որոշակի խումբ: Լրատվամիջոցներն առայժմ 19-ն են եւ կարող են փոխվել»:

«Մեդիա քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակներում լրագրողների համար դասընթացներ են կազմակերպվելու, որոնք լրագրողներին կծանոթացնեն փաստերի եւ աղբյուրների ստուգման ժամանակակից գործիքներին, նյութերի մատուցման նորարական մոտեցումներին: Լրատվամիջոցներին կտրամադրվեն դրամաշնորհներ՝ բարեփոխումների մասին որակյալ մեդիաարտադրանք ստեղծելու համար:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի նախագահ Գեւորգ Տեր-Գաբրիելյանը իր խոսքում նշեց, որ կազմակերպությունը լրատվամիջոցներին դրամաշնորհներ է տալու. «Մենք չենք որոշելու՝ ում ենք դրամաշնորհ տալու եւ ինչի համար, մենք զուտ ադմինիստրատիվ մասն ենք իրագործելու: Դրամաշնորհները տրվելու են շատ ու տարբեր, հիմնականում՝ նշված ԶԼՄ-ին եւ այլ գործող անձանց»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031