Արաբական Միացյալ Էմիրություններից Շարժայի փողոցներում Aravot.am-ի տեսախցիկը ֆիքսեց «Իրողություն, որ չի կարող սպասել» տեղեկությունը պարունակող պաստառներ: Շարժայի քաղաքապետարանն, այսպիսով` բոլորին կոչ է անում մասնակցել ապրիլի 24-ին Շարժայում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ Շարժայի քաղաքապետարանի կողմից անցկացվելիք բողոքի ակցիային:
Նշենք, որ Շարժայում տրամադրություններն այնպիսին են, որ շատերը պատրաստվում են մասնակցել այդ ակցիային. ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչներ, այլև արաբներ:
Նշենք, որ Շարժայի շեյխ Սուլթան Ալ Քասիմը հատուկ տրամադրվածություն ունի հայերի նկատմամբ. նրա աջակցությամբ է վերանորոգվել նաև Հայաստանի Հաղարծին վանական համալիրը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ