Մարտի 10ին Լյուբլյանայում գտնվող Էդվարդ Նալբանդյանն այցելեց Սլովենիայի Ազգային ժողով, ուր հանդիպեց խորհրդարանի նախագահ Միլան Բրգլեժին։
Հանդիպմանը քննարկվեցին հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Այս առումով կարեւորվեց երկու երկրների օրենսդիր մարմիններում բարեկամության խմբերի ստեղծումը։
Զրուցակիցներն անդրադարձան միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Հայաստանի և Սլովենիայի պատվիրակությունների միջեւ փոխգործակցությանը։
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը և ընդգծեց դրանց աջակցելու կարևորությունը։
Կարդացեք նաև
Հայաստանի արտգործնախարարի՝ Լյուբլյանա այցելության օրակարգում էր Սլովենիայի կառավարության պետքարտուղար Յանեշ Լենարչիչի հետ հանդիպումը։
Ողջունելով Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Սլովենիա՝ Յանեշ Լենարչիչը նշեց, որ կառավարությունը պատրաստ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանն առանձին հարցազրույցներ տվեց սլովենական հեղինակավոր «Delo» և «Dnevnik» թերթերին։
ՀՀ ԱԳՆ