Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ Իջեւանի եւ Բերդի տարածքային գրասենյակների գույքը վերադարձնելու պահանջ է դրել: Մեզ հետ զրույցում ԲՀԿ Իջեւանի եւ Բերդի տարածքային կազմակերպությունների ղեկավարներ Ժիրայր Մելիքսեթյանը եւ Նինա Ադամյանը հերքեցին այդ տեղեկությունը: Նինա Ադամյանն ասաց, որ ինքը ստեպ-ստեպ կուսակցություններ չի փոխում, 10 տարվա ընթացքում կայացրել է ԲՀԿ Բերդի տարածքային կառույցը եւ մեռնելու է որպես այդ կուսակցության անդամ: Անդրադառնալով կուսակցության Բերդի տարածքային գրասենյակի գույքը ետ վերցնելուն, Նինա Ադամյանն ասաց.
«Նման բան չկա, Ծառուկյանը փոքր մարդ չէ, որ գույքը ետ ուզի»:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ