Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Եվրամիության դեսպանների հետ

Մարտ 10,2015 17:44

Այսօր, Հայաստանում Եվրամիության պատվիրակության նախաձեռնությամբ, ՀՅԴ ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում հավատարմագրված Եվրամիության դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Լեհաստանի Ռումինիայի, Իտալիայի, Հունաստանի, Չեխիայի և Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանորդները։

Հանդիպման հյուրընկալը՝ Եվրամիության հայաստանյան պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ընդգծելով նման ձևաչափով քաղաքական հանդիպումների ու քննարկումների կարևորությունը, խոսքը փոխանցեց ՀՅԴ ներկայացուցիչներին` ներկայացնելու ներքաղաքական և տարածաշրջանային զարգացումների առնչությամբ ՀՅԴ պատկերացումներն ու ծրագրերը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, էական դիտելով եվրոպական չափանիշներով պետության կառուցման հեռանկարը, ընդգծելով կուսակցության ծրագրային փաստաթղթերում ամրագրված եվրոպական արժեհամակարգի նկատմամբ ՀՅԴ հավատարմությունը, ներկայացրեց ՀՅԴ գործունեության հիմնական ուղղություններն ու ընթացիկ ժամանակահատվածի առաջնահերթությունները։

Սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ հայեցակարգի մի շարք դրույթների անդրադարձավ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ կարևորելով այս ուղղությամբ պառլամենտական կառավարման եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև Վենետիկի հանձնախմբի փորձագիտական եզրակացությունը մայր օրենքի առաջիկա մշակման փուլում։

Լիլիթ Գալստյանն անդրադարձավ Եվրամիության հետ գործընկերության շարունակման խնդրին՝ առանձնացնելով գործակցության այնպիսի բաղադրիչներ, որոնք կնպաստեն երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու գործընթացների խորացմանը։

Եվրամիության մի շարք դեսպանների առանձնապես հետաքրքրում էր սոցիալական ու քաղաքական համախոհության այն մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա ապահովել Սահմանադրության բարոյական լեգիտիմությունը, համոզչությունն ու նպաստել վերջինիս գործադրմանը։

Դեսպանների հետաքրքրության շրջանակում էին նաև ներքաղաքական վերջին դեպքերի համատեքստում ՀՅԴ ունեցած դերակատարությունն ու իշխանության հետ հետագա գործակցության ձևաչափին առնչվող հարցեր։

ՀՅԴ ԳՄ Մամուլի դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    անհեթեթ եւ ծիծաղելի ձեւակերպություններ

    «եվրոպական արժեհամակարգի նկատմամբ ՀՅԴ հավատարմությունը»… էս մի հատը կարգին վերջնա…

    երեւի յանուն այդ արժեհամակարգին է որ Նժդեհ (երբ տակաւին դաշնակ էր) եւ Դրո (որ ի ծնէ եւ ցմահ միայն դաշնակ է եղել) նացիստների հետ սերտորեն համագործակցել են

    ի դեպ՝ ե՞րբ է Հ.Յ.Դ.-ն վերադառնալու իշխանության կոալիցիայում…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031