Լրահոս
Օրվա լրահոսը

Միլլերի հավաքածուն կցուցադրվի Հայաստանում

Մարտ 10,2015 17:21

«Բնականաբար, հնարավոր չէ մոռանալ մարդկության դեմ կատարված հանցագործությունը, հնարավոր չէ մոռանալ արյունալի այդ իրադարձությունները»,- ասում է առաջին անգամ Հայաստան այցելած Ռուսաստանի ազգագրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանը (լուսանկարում), որը նախօրեին եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և շատ տպավորված ու հուզված է դուրս եկել այնտեղից:

Թանգարան-ինստիտուտում Վ. Գրուսմանին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանշան «Անմոռուկ» են նվիրել, որն այսօր կրում էր ռուսաստանցի մեր հյուրը: Հուշահամալիրից նա առաջին անգամ տեսել է նաև Արարատը, որը նույնպես մեծ տպավորություն է գործել նրա վրա:

Grusman

Այս ամենի մասին այսօր Հայաստանի պատմության թանգարանում շրջելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վ. Գրուսմանը՝ տեղեկացնելով, որ Հայաստան կատարած այցի հիմնական նպատակներից մեկը ռուս հայտնի ազգագրագետ Ա. Ա. Միլլերի հավաքածուի հիման վրա ցուցահանդեսի կազմակերպումն է. «Ապրիլին ցուցադրություն կանցկացվի Սանկտ Պետերբուրգում, հունիսին՝ Մոսկվայում, իսկ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանում, հավանաբար հենց Հայաստանի պատմության թանգարանում»,- հայտնեց նա:

Վ. Գրուսմանի խոսքով՝ երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները, պայմանավորվածություն են ձեռք բերել ներկայացնելու նաև Առաջին աշխարհամարտի ժամանակ Ա. Ա. Միլլերի կողմից Վան-Վասպուրականի տարածքից հավաքված ոսկերչական իրերը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031