Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրի սակագնի ճշգրտման արդյունքում հնարավոր է խմելու ջուրը թանկանա

Մարտ 10,2015 17:18

Ինչո՞ւ են ջուրը թանկացնում Aravot.am-ի հարցին ի պատասխան, «Երեւան Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության մասնագետ Կարինե Կարապետյանն ասաց, որ ջրամատակարար ընկերությունը ոչ թե թանկացման հայտով է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, այլ`ճշգրտման: Ըստ նրա, վարձակալության պայմանագրի համաձայն, յուրաքանչյուր տարի, «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն, փետրվարի վերջին օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնում է մատուցվող ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների սակագների ճշգրտված հաշվարկները` հաջորդ պայմանագրային տարվա համար:

Մեր հարցին, թե ճշգրտման արդյունքում ջուրը 2 դրամով թանկանալո՞ւ է, ինչպես որ նշված է ջրամատակարար ընկերության հաշվարկներում: Կարինե Կարապետյանն ասաց, որ դեռ պարզ չէ` ճշգրտման արդյունքում կթանկանա, թե կմնա նույնը. «Վերջնական սակագինը կորոշի հանձնաժողովը` հաշվարկների եռամսյա ուսումնասիրությունից հետո»:

Մարտի 2-ին «Երեւան Ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ վերանայելու սակագները: Ընկերության հաշվարկներով առաջարկվում է մոտ 2 դրամով թանկացնել խմելու ջուրը:

Մանրածախ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման գործող գումարային սակագինը կկազմի 172.6 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն): Առաջարկվում է նաեւ բարձրացնել մեծածախ սպառողների համար:

Նշենք, որ ընկերությունը պատճառաբանել է, որ էլեկտրաէներգիայի փոփոխությունից հետո, ջրի սակագնի փոփոխություն չի կատարվել եւ էլէներգիայի մասը ներառված է 2014 թվականին գործող սակագնով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031