Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր զարգացումներ Գորիսի աղմկահարույց սպանության գործից

Մարտ 10,2015 16:49

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է Հակոբ Թոսունյանի, Գագիկ Դանիելյանի, Արման Ենգոյանի եւ Էդիկ Հովսեփյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննությունը:

Նախորդ դատավորը ՝ Դ.Գրիգորյանն ընդունել է ինքնաբացարկի միջնորդությունը, մեկ տարուց ավելի գործը քննելուց հետո:

Գործը ներկայումս գտնվում է Անդրանիկ Մնացականյանի վարույթում:

Ըստ մեղադրանքի, որը պաշտպանում է մեղադրող Շելելեկյանը, Հ.Թոսունյանը տուժող Նոնա Հարությունյանի եւ նրա որդու առողջությանը վնաս տալու սպառնալիքով ստիպել է տուժողին սուտ ցուցմունք տալ, օժանդակել է պաշտոնատար անձանց՝ կեղծ ապացույց ստեղծել: Գագիկ Դանիելյանը, որը աշխատել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի պետի տեղակալ ՙՔրեական գործերով կատարել է քննիչի, դատախազի հանձնարարությունները, ոստիկանության քննիչ Արման Ենգոյանի, դատախազի տեղակալ Թդիկ Հովսեփյանի հետ Գրիգոր Պապյանի սպանության դեպքի առթիվ Գեւորգ Թոսունյանի, եւ մի քանի անձանց կողմից խուլիգանությունը օգտագործել է այլ նպատակներով:

Մեղադրանքի համաձայն, «աղմկահարույց սպանության դեպքով, հանցագործությունը լիարժեք բացահայտված լինելու պատրանք ստեղծելու՚ նպատակով Գագիկ Դանիելյանը Սահակ Սահակյանի մեղավորությունը հիմնավորվելու, մեղադրական դատավճիռն ապահովելու նպատակով հետախուզվող Գեւորգ Թոսունյանի հոր՝ Հակոբ Թոսունյանի միջոցով, ՀՀ ոստիկանության Կապանի բաժին է հրավիրել տուժողին՝ Նոնա Հարությունյանին:

Տուժողն ասել է, որ նա ականատես չի եղել Գ.Պապյանի սպանությանը, սակայն ոստիկանությունում ամբաստանյալը խոստացել է գումար, ուղղորդել, որ նա տա սուտ ցուցմունք, թե իբր Սահակ Սահակյանը հինգ տարի առաջ, օգոստոսին Քաջարանի զբոսայգու տարածքում գտնվող սրճարանում վիճաբանել է Գ.Պապյանի հետ, դանակով հարվածեց նրա գլխին, սա այն դեպքում, երբ տուժողը դեպքի վայրում չի եղել:

Դատախազի տեղակալ Էդիկ Հովսեփյանը, ըստ դատարանում առկա գործի նյութերի, հարուցել է քրեական գործ Գ.Պապյանի սպանության հետ կապված:

Ըստ մեղադրանքի. ՙԽմբային շահերից և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, այն է` աղմկահարույց սպանության դեպքով հանցագործությունը լիարժեք բացահայտված լինելու պատրանք ստեղծելու, քրեական վարույթ իրականացնող մարմինների գործունեությունը բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու կարիերիստական մղումներով, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցագործությունը բացահայտված ներկայացնելու նպատակով համատեղ կայացված որոշմամբ ձերբակալել, նա կազմել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով միայն Սահակ Սահակյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում` հանցագործություններին վերջինիցս, բացի Վիլեն Գրիգորյանի, Գևորգ Թոսունյանի, Նվեր Նիկողոսյանի գործողությունների վերաբերյալ, ըստ էության, համարժեք հիմքերի, ինչպես նաև ինքնությունները չպարզված մի խումբ անձանց ներգրավված լինելու առկայության պայմաններում»:

Քննիչր՝ Արման Ենգոյանը 2010թ. սեպտեմբերի 2-ին Սահակ Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք էր առաջադրել որոշման նկարագրական-պատճառաբանական մասում շարադրելով. ՙ..Գրիգոր Պապյանին կյանքից զրկելու դիտավորությամբ չպարզված առարկայով, հարվածել է նրա գլխի, աջ ծոծրակագագաթային շրջանին՚, սա այն դեպքում, երբ քրեական գործում բացակայել են Գրիգոր Պապյանի և Սահակ Սահակյանի փոխադարձ դիրքերի, վերջինիս ձեռքում որևէ առարկայի առկայության, դրանով Գրիգոր Պապյանին հարվածելու մասին վկայող ապացույցներ, ավելին ՝առկա են եղել անգիտակից վիճակում գետնին ընկած Գրիգոր Պապյանի կողքին ՙՍահակ Սահակյանից բացի ագրեսիվ տրամադրված Գևորգ Թոսունյանի գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ՚:

Դատախազի տեղակալը հորդորել էր Սահակ Սահակյանի քրեական գործով ցուցմունք տալուց հետո Նոնա Հարությունյանին՝ ընկերուհու Ալվիւնա Տատինյանի հորդորով դատարան ներկայացնել իր ցուցմունքները սուտ լինելու մասին դիմում:

Մեղադրողը կանխել էր դատական նիստը, հետագայում մեղադրանք առաջադրել Ա. Տատինյանի նկատմամբ վկային սուտ ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ: Ըստ նախնական տեղեկությունների, դատախազի տեղակալի գործողությունների պատճառով Սահակ Սահակյանն, օրինակ` դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման թիվ ՍԴ/0319/01/10 գործով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031