Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվերսանտների գործով դատավճիռը մնաց անփոփոխ. «Փաստինֆո»

Մարտ 10,2015 16:19

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատական ատյանն այսօր մերժել է  ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ Շահբազ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանի ու Դիլհամ Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանի վերաքննիչ բողոքները: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Բեգլարյանը:

Այդպիսով անփոփոխ է թողնվել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով Գուլիևը դատապարտվել է 22 տարվա, իսկ Ասկերովը՝ ցմահ ազատազրկման:

Էրիկ Բեգլարյանը հայտնեց նաև, որ ավելի ուշ իր պաշտպանյալի հետ քննարկումից հետո կորոշվի վճռաբեկ բողոք ներկայացնելո՞ւ են, թե ոչ:

Ասկերովի պաշտպան Էրիկ Բեգլարյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էր այն  հոդվածներով, որոնցով իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում՝  արդարացնել, իսկ մեղադրանքի մնացյալ մասով՝ նշանակել ավելի մեղմ պատիժ:

Իսկ Գուլիևի պաշտպան Արկադի Իսրայելյանը միջնորդում էր  կայացնել արդարացի դատավճիռ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալն  առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

 

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031