Tsu սոցցանցը, որը գործարկվել է 22.10.2014-ին, տարբերվում է մյուս սոցիալական ցանցերից նրանով, որ այն վճարում է օգտագործողներին գրառումներ անելու, ինչպես նաև ընկերներին կայք հրավիրելու համար։ Վճարումը կատարվում է գովազդից ստացված եկամտի շնորհիվ։ Կայքում տեղադրված գովազդների եկամտի 10%-ը կայքը կպահի իրեն, իսկ 90%-ը կվերադարձնի օգտագործողներին։
Գրառման դիմաց վճարման չափը կախված կլինի մի քանի գործոններից՝ օգտագործողի ակտիվությունից, գրառման լայքերից և այլն։
Tsu-ում գրանցվել հնարավոր է միայն այլ օգտագործողների հրավերով։ Կայքում կարելի է տեղադրել լուսանկարներ, հղումներ և այլն, գրեթե նույնը, ինչ Facebook սոցցանցում։ Օգտագործողի էջում ցուցադրվում է, թե որքան է նա «վաստակել» իր գրառումներով։ Վճարման նվազագույն գումարը 100 դոլար է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև
Ես կարող եմ ակտիվ և գրագետ գրառումներ կատարել, սակայն ուզում եմ իմանալ այս ամենի իմաստը որն է …???
Ցանկալի է իմանալ` ինչ կարգի գրառում և ինչ ուղղվածության…
Եվ, ընդհանրապես իմաստըորն է…???