Լրահոս
Օրվա լրահոսը

«100-ամյակը առանց ռեժիմի». Բորդյուժայի համար երբեք առանձնապես ճանապարհներ չեն փակվել և մեքենաներ չեն տարհանվել

Մարտ 10,2015 15:45

 «100-ամյակը առանց ռեժիմի» շարժում. 2015թ. փետրվարի 5-ին «Հիմնադիր Խորհրդարանը» Հանրապետության Հրապարակում փորձել էր ցուցադրել Բերձորի բռնության արդյունքում տուժած մեքենաները։ Ոստիկանությունն առավոտյան ժամը 8-ից խոչընդոտել է այս խաղաղ ակցիան և նույնիսկ տարհանել է մեքենաները օրինական կայանման տեղերից։

Որպես մեկնաբանություն Վալերի Օսիպյանը նշում էր ինչ-որ պատվիրակության այցելություն։ Արդյունքում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը այս միջադեպի մասին հարցումով դիմել է ոստիկանություն և ստացել հետևյալ պատասխանը, որ ոստիկանության՝ ակցիայի մասնակիցների դեմ խոչընդոտման գործողությունները բացատրվում են Ն․Բորդյուժայի այցով, որը իբր պետք է անցներ Վ․Սարգսյան փողոցով 10:00-12:00 հատվածում։

Հիշեցնենք, որ ոստիկանության անհամաչափ գործողությունները և ակցիայի խոչընդոտումը տևել է առավոտյան ժամը 8:00-ից մինչև 13:00, և այդ ամբողջ ընթացքում ոչ մի լրագրողական տեսախցիկ այդպես էլ չֆիքսեց Ն․Բորդյուժայի ավտոշարասյունը։

Կարծում ենք, ավելորդ է նաև նշել, որ Հայաստանում Ն. Բորդյուժայի համար երբեք առանձնապես ճանապարհներ չեն փակվել և մեքենաներ չեն տարհանվել։

06-03-2015-19_24_43-724x1024

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031