Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ից պատմել են Նեմցովի սպանությունից հետո երկրի վրա ճնշումների փորձերի մասին. Interfax

Մարտ 10,2015 15:31

Արեւմուտքը փորձում է Բորիս Նեմցովի սպանությունից հետո կատարված իրադարձությունները օգտագործել որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու գործիք: Այս մասին, ըստ «Interfax»-ի, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության հարցերով պատասխանատու Կոնստանտին Դոլգովը:

«Ռուսաստանի նախագահը այդ ողբերգությանը շատ հստակ գնահատական է տվել: Շեշտը դրված է այն բանի վրա, որ պրոֆեսիոնալ հետաքննություն անցկացվի եւ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Սա բնականոն ներքին գործընթաց է: Սակայն Արեւմուտքում սրանից փորձում են հերթական փորձաքարը պատրաստել, որպեսզի ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա»,- մասնավորապես ասել է նա եւ ընդգծել, որ որոշ արեւմտյան քաղաքական գործիչների դիրքորոշումը այս ողբերգության շուրջ «այլասերվածից բացի ուրիշ բան չես անվանի»:

Խոսելով մարդու իրավունքների շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունների մասին, Դոլգովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է շարունակել դրանք. «Մենք երբեք չենք հրաժարվել ամերիկացիների հետ երկխոսություններից եւ չենք պատրաստվում անել դա: Մի քանի անգամ այդ մասին ասել ենք նրանց: Երկկողմ նախագահական հանձնաժողովի աշխատանքները սառեցնելը ամերիկյան կողմի ընտրությունն էր: Մենք այն ժամանակ էլ չենք թաքցրել եւ այժմ էլ չենք փոխում մեր դիրքորոշումը. մենք համարում ենք, որ սա թերի քաղաքականություն է»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի քաղաքացիական հասարակությունները փոխգործակցությունը շարունակելուն կողմ են արտահայտվել. «Քաղաքացիական հասարակությունները ուզում են շփվել իրար հետ եւ ամեն դեպքում նրանք դա անում են: Բայց պետական մակարդակով նրանց այդ հարցում օգնելու համար այժմ ավելի քիչ հնարավորություններ կան»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031