Ռուսաստանի հանրահայտ մարդկանց զավակները հաճախ երթեւեկում են ավելի թանկ ավտոմեքենաներով, քան իրենց ծնողները:
Մոսկվայի «Սպարտակի» նախկին սեփականատիրոջ դուստրը` Դիանա Չերվիչենկոն, որ դեռ դպրոցական է, ընկերոջ հետ հանդիպմանը գնում է «Մայբախով»: Եվ քանի որ նա դեռ 18 տարեկան չկա, նրան ամենուր ուղեկցում է անձնական վարորդը: Աշխարհի ամենաթանկ ավտոմեքենաներից համարվող այդ «Մայբախը» արժե 30 միլիոն ռուբլի:
Համաշխարհային թենիսի նախկին աստղ Եվգենի Կաֆելնիկովի դուստրը` 16-ամյա Լեսյան, վարում է 5 մլն. ռուբլի արժողությամբ սեւ գույնի Porshe Cayanne: Աղջնակը սպասում է 18 տարին լրանալուն, որպեսզի հայրը իրեն նվիրի նոր Porshe Panamera:
Ռուսական առաջին ալիքի գլխավոր պրոդյուսեր եւ «Լիգա TV»-ի տնօրենների խորհրդի անդամ Ալեքսանդր Ֆայֆմանի որդի Սեմյոնի մեքենան Մոսկվայի ավտոսիրողների նախանձի առարկան է: Պատանուն սպասարկում է սպիտակ Mercedes-Benz G, որն արժե 10 միլիոն ռուբլի:
Լուսանկարները` eurosport.ru-ի
ասենք թե: դուք ուիրշ անհանգստանալու բան չունեք: հա աշխարհում կան հարուստ մարդիկ: ձեզ ինչ: ուղղակի այս գրվածի իմաստը չեմ հասկանում: