Քեմբրիջի համալսարանի մասնագետները հրապարակել են այն երկրների անունները, որոնց բնակիչներն առողջ սնունդ են օգտագործում: Medikforum.ru-ի փոխանցմամբ՝ պարզվել է, որ ամենաօգտակար սննդամթերքը նախընտրում են ամենաաղքատ երկրների բնակիչները:
Այս հետազոտությունը կատարվել է 1990 թվականից 2010 թվականն ընկած ժամանակահատվածում: Համալսարանի աշխատակիցները, բժիշկ Ֆումիակի Իմամուրայի գլխավորությամբ, ուսումնասիրել են 187 երկրների բնակիչների դիետան: Հաշվի է առնվել նրանց բնակության վայրը, ազգությունը, սեռը, տարիքը եւ մեկ շնչին բաժին հասնող ազգային եկամուտը:
Ամենաառողջ սնունդ օգտագործող երկրների լավագույն տասնյակում հայտնվել են Չադը, Սիերա Լեոնեն, Մալին, Գամբիան, Ուգանդան, Գանան, Կոդ Դիվուարը, Սենեգալը, Իսրայելը եւ Սոմալին: Չադ աֆրիկական պետությունն աշխարհում ամենաաղքատների մեկն է, բայց այստեղ միայն բնական մթերք են օգտագործում (ճիճուներ, թրթուրներ, բուսական սնունդ), այդ պատճառով պատահական չէ, որ գրավել է առաջին տեղը:
Իսրայելը այս ցուցակում հայտնված միակ եվրոպական երկիրն է, որը համարվում է ամենազարգացածներից եւ հարուստներից մեկը: Տեղացիները, ինչպես հայտնի է, իրենց սեղանին չեն դնում խոզից պատրաստված ճաշատեսակներ եւ օգտագործում են հիմնականում բանջարեղեն, մրգեր, ձիթապտղի յուղ եւ շիլաներ:
Կարդացեք նաև
Իսկ անառողջ սնունդ օգտագործող երկրների ցանկում են հայտնվել Հայաստանը, Բելգիան, Հունգարիան, Չեխիան, Ղազախստանը, Արգենտինան, Բելառուսը, Թուրքմենստանը, Մոնղոլիան եւ Սլովակիան: Նշված է նաեւ, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում բավականին վատացել է հնդիկների եւ չինացիների ուտելիքի որակը: Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ կանայք եւ մեծահասակներն ավելի շատ են օգտակար սննդամթերք օգտագործում, քան տղամարդիկ եւ երիտասարդները:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ