Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

 Ոսկեպարի զուլալ ջրերը հոսում  են Ադրբեջան

Մարտ 10,2015 14:55

Սահմանամերձ Ոսկեպարի գյուղապետ Երվանդ Եգանյանը ասում է, որ գյուղից 9 կմ վերեւ գտնվող ջրերը Ոսկեպար տեղափոխելու դեպքում լիովին կլուծվի բնակիչների խմելու ջրի խնդիրը: Այդ ջուրը կօգտագործվի նաեւ բնակիչների կենցաղային կարիքների, նրանց տնամերձ հողամասերը ոռոգելու համար: Գյուղապետի վկայությամբ ՝այդ ջրաղբյուրներից հիմնականը վայրկյանում 4 լիտր ջուր է ապահովում: Այդտեղ ջրահավաք ավազան կառուցելու դեպքում ջրի քանակը կավելանա: Կառուցվելիք ջրագիծը կմիանա Ոսկեպարի խմելու ջրագծի ներքին ցանցին:

Տավուշի մարզպետարանը Ոսկեպարում խմելու ինքնահոս ջրագծի կառուցման հայտը ներկայացրել է ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ: Ծրագրի արժեքը շուրջ 100 միլիոն դրամ է: Երվանդ Եգանյանը հույս ունի, որ 2015թ. կսկսվի ծրագրի իրականացումը: Իսկ մինչ այդ Ոսկեպարի քաղցրահամ ջրերը շարունակում են հոսել Ադրբեջան:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031