Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի ինժեներական զորքերի ստորաբաժանումները սկսել են դաշտային դասերը: Այս մասին, ըստ ռուսական «Ria» գործակալության, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Հրապարակված հաղորդագրության համաձայն՝ գործնական դասընթացների ընթացքում, որոնք ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա են անցկացվում, ինժեներ մասնագետներն անհատական եւ խմբերով բարդ ուսուցողական աշխատանքներ են կատարելու: «Նրանք պետք է սովորեն ռազմական տեխնիկա վարել, պայթուցիկ սարքեր գտնելու նպատակով տարածքի եւ օբյեկտների ուսումնասիրություն կատարել, ամրաշինական կառույցներ տեղադրել, ջրամբարների սարքավորումներ եւ դաշտերում ականներ տեղադրել»:
Պարապմունքները կտեւեն մեկ ամիս: Կմասնակցեն 100 զինծառայող եւ 30 միավոր ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածված հաղորդագրության համաձայն՝ ռուսական ռազմաբազայի հրաձգային ստորաբաժանումների զորավարժություններ են սկսել բարձր լեռնային գոտում տեղակայված «Ալագյազ» ուսուցողական համալիրում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ