Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը՝ ԲՀԿ-ի մասին. «Չգիտեմ, դա կուսակցություն կդառնա, թե ոչ»

Մարտ 10,2015 14:05

«Միշտ ասել եմ՝ ԲՀԿ-ն գուցե ավելի լավ բան է, բայց կուսակցություն չէ: Մեր քաղաքական դաշտն ինչ-որ տեղ մաքրվեց: Բայց քանի որ մաքրողը հատվածական է մոտենում երեւույթին, ես դա ամբողջական համարել չեմ կարող: ՀՀ քաղաքական դաշտում չպետք է մնան գործարարներ, այսինքն, փողի վրա հույս դնող մարդիկ: Միայն գաղափարն է, որը հաղթահարելի չի նույնիսկ ավելի հզոր գաղափարի միջոցով»,-նոր վերակազմավորված ԲՀԿ-ի հետ կապված վերջին իրադարձություններն այսօր «Հայացք» ակումբում այսպես մեկնաբանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Խոսելով ԲՀԿ նոր ղեկավարի՝ Նաիրա Զոհրաբյանի մասին՝ Հայրիկյանն ասաց. «Երբ լսում էի դրանց նոր ղեկավարի հայտարարությունը, կարծես կլոունի տեսնեի, իր բառերով ասած: Կարծես կլոունադայի մասնակից լինեի: Ասում է՝ մենք մեր որոշումով ենք այս քայլերին դիմել: Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանը կանչեց, ասեց՝ այսպես պետք է անեք, իրենք էլ արեցին: Այդ տեսակ ընդդիմություն կլինի՞: Բայց մի հարցում պետք է իրենց գովաբանեմ: Իրենք միշտ ասում էին՝ մենք ընդդիմություն չենք: Քաղաքականության մեջ կամ պետք է իշխանություն լինես, կամ ընդդիմություն: Այս մարդիկ միշտ ասել են՝ մենք քաղաքականության մեջ չենք: Ես դրանցից լուրջ բան չեմ ակնկալում: Նաիրա Զոհրաբյանը ստեց հենց առաջին օրը: Լուրջ ճանապարհ ունի անցնելու, որ օգտակար քաղաքական ուժ դառնան: Ստով սկսածը լավ բանի չի հասնի: Չգիտեմ, դա կուսակցություն կդառնա, թե ոչ: Մի բան, որ ստեղծված է փողի հիման վրա, դժվարանում եմ ասել՝ կարո՞ղ է հիմա ինչ-որ գաղափար ստեղծի եւ այդ գաղափարը դարձնի հենակետ իր համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031