Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաք գործուղման մեկնած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2009 թ. փետրվարի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: Նա մարտի 7-ին, ժամը 20.25-ին, Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվել է Հայաստան:
ՀՀ ոստիկանություն