Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը ճակատ է ուզում ստեղծել Փաշինյանի, Սեֆիլյանի, «Ժառանգության», Ազատ դեմոկրատների հետ

Մարտ 10,2015 13:58

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր «Հայացք» ակումբում ասաց, որ հանդիպումները եւ խորհրդակցությունները մի քանի քաղաքական ուժերի հետ մինչ օրս շարունակվում են:

Քաղաքական ուժերից մեկն ասել է, որ չի մասնակցի հանդիպումների, քանի որ գործնականություն է սպասում: Պարույր Հայրիկյանը անուններ չտվեց, բայց պատասխանեց. «Բա ձեր գործնականությունը ո՞րն է, գիշեր-ցերեկ միասնություն եք գոռում, ճակատ ստեղծելուց եք խոսում, հիմա մենք էլ ստեղծում ենք այդ ճակատը: Առայժմ՝ տեսական մակարդակով: Դուք տեսականից ուզում եք միանգամից անցնեք գործնականի, բա ո՞ւր է ձեր գործնականությունը: Ով դեմ է գնացել մեր մոտեցմանը մեր ամբողջ վերջին տասնամյակների ընթացքում, ի վերջո կորցրել է: Ես մեր հանդիպումները շարունակում եմ, ինձնից ինչ կախված է՝ անում եմ, որ մեր սերունդների առաջ արդարանալու տեղ ունենանք»:

Թե «հակապուտինյան» որ ուժերի հետ է այս պահին համագործակցում եւ քննարկումներ կազմակերպում Պարույր Հայրիկյանը, նա ասաց, որ խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, Նախախորհրդարանի, «Ժառանգության», Ազատ դեմոկրատների, Պահպանողական կուսակցության եւ Ժողովրդավարական հայրենիք կուսակցության. «Հանրապետություն կուսակցության հետ կապ հաստատել մեզ չի հաջողվել»:

Հարցին՝ ձեր միասնական օրակարգում իշխանափոխության հարցը կա՞՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Մենք այս փուլում գաղափարախոսական եւ սկզբունքային համաձայնություն ունենալով՝ մասնավոր որեւէ հարցի մասին՝ չենք խոսել: Մեկն ասում է՝ եկեք հիմիկվանից բեւեռ ձեւավորելու հարցը քննարկենք, միասնական ուժերով հանրահավաք անելու առաջարկներ են լինում: Տարաձայնություն չունենք իշխանափոխության հարցում, բայց որ այսօր այդ հարցը բարձրացնենք՝ այսպիսի առաջարկ չի քննարկվել»:

Մեր հարցին՝ այսինքն, սկզբում Պուտինի՞ հրաժարականն եք պահանջում, հետ՝ Սերժ Սարգսյանի՞՝ նա պատասխանեց. «Չէ, դա Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւորդներն են պահանջում: Պուտինի հրաժարականը պահանջում է աշխարհը, պահանջում էր Նեմցովը, բոլոր խելացի մարդիկ: Իսկ տգետները դա դարձնում են քմծիծաղի առարկա: Լեւոն Տեր-Պետրոսյան, դու ո՞վ ես, որ քննադատես աշխարհի առաջադեմ միտքը: Պուտինը չարիք է, Պուտինի հրաժարականը պահանջում է ամբողջ աշխարհը: Հիմա իշխանափոխության հարցը չի քննարկվում, եթե առաջարկ լինի, կքննարկենք»:

Հարցին՝ տարաձայնություններ կա՞ն այդ ուժերի հետ՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ տարաձայնությունները միայն մանրուքներին են վերաբերվում. Օրինակ, առաջարկել են, որ մինչեւ ապրիլի 24-ը ազդեցիկ դրսեւորումներ չլինեն, ես էլ ասում եմ, որ ապրիլի 24-ը մեզ պետք է միացնող լինի: Այս հարցում տարաձայնություն ունեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Հարգելի Առավոտի խմբագրություն

    Դուք պարբերաբար վարպետության դասընթացներ եք կազմակերպում լրագրողների համար: Խնդրում եմ այդ դասնընթացներին ուղարկեք նաև Ձեր լրագրողներին: Հիմնադիր խորհրդարանը և Փաշինյանը շատ վաղուց չեն մասնակցում այդ քննարկումներին (https://news.am/arm/news/254701.html – 27.02.2015, https://news.am/arm/news/254836.html – 01.03.2015 ): Մի՞թե Ձեր լրագրողն երը չգիտեին այդ մասին, որ հարցնեին Հայրիկյանին:

  2. Հռիփսիմե Ջեբեջյան says:

    Հարգելի Կարապետ, ես գրել եմ այն, ինչ ասել է Հայրիկյանն ասուլիսում՝ պատասխանելով կոնկրետ այդ դեպքում Հայկական ժամանակի լրագրողի հարցին: Հազարավոր հարցեր կարելի էր տալ ասուլիսում, որոնք չեն տրվել, տրվել են առանձին՝ ապահովելով նյութի էքսկլյուզիվ լինելը: Թույլ տվեք լրագրողն ինքը որոշի, թե ինչ հարց տա ասուլիսում, ինչ հարց տա Հայրիկյանին ասուլիսից դուրս:

    Ինչ վերաբերում է դասընթացներին մասնակցելուն, սովորելը միշտ պետք է ու երբեք ամոթ չէ: Շնորհակալություն

  3. Կարապետ says:

    Հարգելի Հռիփսիմե, ես չեմ էլ փորձել արգելել Ձեզ տալ Ձեր ուզած հարցը 🙂
    Պարզապես բանից անտեղյակ մարդը կարդալով Ձեր հոդվածը սխալ պատկերացում կունենա իրականում տեղի ունեցող իրադարձությունների մասին, և Ձեր հոդվածը կդառնա հասարակ ապատեղեկատվություն։
    Ես հասկանում եմ, որ Առավոտը խսիտ բացասական է վերաբերվում Սեֆիլյանին և նրա նախաձեռնությանը, բայց ապատեղեկատվություն տարածելը դրանով արդարացնել կարծում եմ չի կարելի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031