Մարտի 12-13-ը Աստանա կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հանդիպելու համար։ Այս մասին ասված է Կրեմլի պաշտոնական կայքում։ «Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների միջեւ առեւտրատնտեսական զարգացման հեռանկարները եւ եվրասիական ինտեգրման գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից միտումների ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ, երեք երկրների ղեկավարները պլանավորում են քննարկել փոխադարձ առեւտուրն ու Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Մարտի 13-ին պլանավորվում է Պուտին-Նազարբաեւ երկկողմ հանդիպումը։
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն Աստանայում չէ, այսօր «Նյութ» մամուլի ակումբում նման հարց ուղղվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:
«Եթե հանդիպումը ԵՏՄ-ի շրջանակներում է, առանց Հայաստանի չի կարող որեւէ հանդիպում լինել»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ