Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ից դուրս եկած երկու պատգամավորները պատրաստ են քննարկել. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 10,2015 12:59

Հետաքրքրական է, որ ԲՀԿ-ն լքած որոշ պատգամավորներ, կարծես թե մտափոխվել են։ Եթե նախկինում ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խոսելով քաղաքական ուժի եւ խմբակցության անունից, վստահեցնում էր, որ եթե փոփոխությունների նախագիծը մտնի ԱԺ, խմբակցությունը միաձայն դեմ կքվեարկի, ապա իրերի այս դասավորության դեպքում երեւի թե կգրանցվի այլ պատկեր։ «Չորրորդ իշխանության» հետ զրույցում մասնավորապես ԲՀԿ-ն լքած երկու պատգամավոր՝ Արագած Ախոյանը եւ Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութը), տեղեկացրեցին, թե տեղյակ չեն սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին եւ այն սկզբունքներին, որոնք կլինեն նոր սահմանադրության հիմքում։

Հարցին, թե եթե փոփոխությունների նախագիծը մտնի խորհրդարան, ապա ինչպես կքվեարկեն պատգամավորները՝ Ախոյանը եւ Ղարագյոզյանը դժվարացան պատասխանել։

Պատգամավորների փոխանցմամբ՝ իրենք որոշում կընդունեն այն ժամանակ, երբ ԱԺ-ում ծավալվի քննարկում, մասնակցեն այդ քննարկումներին եւ իրենք էլ կտեսնեն, թե ինչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը։

Հավելենք, որ ԲՀԿ-ն ի սկզբանե հայտարարել էր, թե չի մտնելու բովանդակային քննարկման մեջ, իսկ ԲՀԿ-ից դուրս եկած երկու պատգամավորները, կարծես թե, պատրաստ են քննարկել եւ չի բացառվում, որ իշխանություններին հաջողվի նրանց «համոզել», որպեսզի կողմ քվեարկեն փոփոխությունների նախագծին։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031