Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը՝ հանրապետությունում ստեղծված քրեածին իրավիճակի մասին (Տեսանյութ)

Մարտ 10,2015 12:44

Մեկնաբանելով վերջին օրերին հանրապետությունում ստեղծված քրեածին իրավիճակը` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց.

«Ես կարծում եմ, որ դեռեւս վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված քրեածին վիճակը, բայց նկատի ունենալով որպես կանոն թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների հսկողության խստացման, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումները, համենայնդեպս, ավելի համալիր ուսումնասիրությունների յուրաքանչյուր գործով իրականացվող քննության արդյունքում բացահայտվում են տվյալ հանցանքը ծնող պատճառների եւ պայմանների մի ամբողջություն: Եվ ես վստահ եմ, որ այդ բոլոր հանցանքների քննարկման ընթացքում մենք կունենանք  համալիր եւ ավելի համակարգային մոտեցում այդ հանցածին վիճակի վերացմանն ուղղված: Մենք չենք խոսում բացթողումների կամ ձեռքբերումների մասին մենք խոսում ենք հանցածին վիճակը մշտապես հսկողության տակ պահելու եւ ավելին հանցածին հանգամանքները նվազեցնելու մասին: Թե՛ այս կամ այն միջոցառումն ունի պատշաճ արդյունավետություն, թե՛ դրանց արդյունավետության բարձրացմանն ուղղված անհրաժեշտ լրացուցիչ միջոցառումներ են պետք, դա արդեն հընթացս պարզ կլինի»:


Գլխավոր դատախազից նաեւ հետաքրքրվեցին՝ ինչպես կմեկնաբանի մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Վովա Գասպարյանը, Աղվան Հովսեփյանը եւ ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Շահինյանը միավորվել են նրա դեմ եւ ուզում են պաշտոնանկ անել: Պարոն Կոստանյանն ասաց.

«Ես, լուրեր, որպես կանոն չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որեւէ պաշտոնատար անձ ուզում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել եւ նման ձգտումներ ունի, ապա դա շատ ողջունելի է եւ օրինաչափ, որովհետեւ, ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում տվյալ պաշտոնատար անձը անպայման աշխատելու է իր անձնական մասնագիտական որակների կատարելագործման ուղղված, հուսով եմ՝ դրական իմաստով եւ դրա համար որեւէ մեկը կարող է ձգտել, առավել եւս՝ բարձրաստիճան պաշտոնատար անձը կարող է ձգտել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031