Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Ես ուզում եմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ որևէ այլ երկիր Ադրբեջանին զենք չվաճառի». «Իրատես de facto»

Մարտ 10,2015 12:31

«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

– Չե՞ք կարծում, որ Ադրբեջանին հարձակողական զենք-զինամթերք վաճառելով՝ Ռուսաստանը նպաստում է Բաքվի սադրիչ գործողություններին։ Չեղած զենքը չի կրակում։

– Ամեն ինչ այդքան պարզունակ չէ։ Ինձ էլ դուր չի գալիս, ես ուզում եմ, որ ոչ Ռուսաստանը, ոչ որևէ այլ երկիր Ադրբեջանին զենք չվաճառի։ Գլոբալ քաղաքականության մեջ այլ տրամաբանություն է գործում։ Ռուսաստանը սկսեց զենք վաճառել Բաքվին 2010-ից հետո, երբ Հայաստանի հետ պայմանագիր ստորագրվեց, որով ապահովվում էր հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությունը, և պարտավորություն ստանձնեց ապահովել Հայաստանը ժամանակակից ռազմական տեխնիկայով։ Ադրբեջանի հետ սահմանին փաստացի անվտանգության ապահովումը ստանձնելով՝ Ռուսաստանը նաև ուժերի հավասարակշռությունը պահելու պարտավորություն վերցրեց։

– Այսինքն՝ երկուսիդ էլ զինում եմ, կրակեք իրար վրա, ինչքան կարո՞ղ եք։

– Աշխարհում դա միշտ էլ եղել է։ Մինչ այդ ո՞վ էր ապահովում Ադրբեջանի ռազմական հզորությունը։ Իսրայելը, Ուկրաինան, Թուրքիան, այլ երկրներ։ Մինչև 2010-ը Բաքուն ուներ զենքի քանակական առավելություն։ Հայաստանը կարո՞ղ էր նրանց վրա ազդել։ Չէր կարող։ Ռուսաստանը կարո՞ղ էր։ Չէր կարող։ Իսկ եթե չես կարող ազդել, ինչո՞ւ դու զենք չվաճառես և փող չաշխատես։ Մյուս կողմից եթե դու զենք ես վաճառում, մեծացնում ես քո ազդեցությունն այդ պետության վրա, որովհետև պիտի ապահովես զինամթերքն ու զենքի օգտագործման ուսուցումը։ Դա նշանակում է, որ եթե Ռուսաստանը մտնում է այդ շուկա՝ բարձրացնում է իր ազդեցությունը, եթե չի մտնում, մեծանում է Թուրքիայի ազդեցությունը։ Հիմա ո՞րն է բխում ՀՀ շահերից, որ Ադրբեջանի վրա մեծանա Ռուսաստանի՞ ազդեցությունը, որն ապահովում է քո անվտանգությունը, որը շահագրգիռ է տարածաշրջանում պատերազմ չլինելով, թե՞ Թուրքիայի և այլ պետությունների, որ որևէ պարտավորություն չունեն Հայաստանի հանդեպ և շահագրգռված չեն տարածաշրջանային կայունությամբ։

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031