Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության մեջ մեղադրվողին հարվածներ են հասցրել, արժանապատվությունը նվաստացրել. «168 ժամ»

Մարտ 10,2015 12:25

Հարցազրույց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանի (լուսանկարում) հետ:

– Պարոն Զաքարյան, լրատվամիջոցներին հայտնել էիք, որ Ձեր պաշտպանյալի նկատմամբ ևս քննության համար խորթ միջոցներ են կիրառվել։ Ի՞նչ միջոցների մասին է խոսքը, և արդյոք նրա հետ կապված գործողություններ պատրաստվո՞ւմ եք ձեռնարկել։

– Դրա վերաբերյալ հաղորդում տրվել է։ Ասեմ, որ Գնել Թևոսյանին հարվածներ են հասցրել, արժանապատվությունը նվաստացրել, հայհոյանքներ տվել, որի մասին Գնել Թևոսյանը հաղորդման և բացատրության մեջ նշել է։

– Հաղորդումը Հատուկ քննչական ծառայությո՞ւն է ներկայացվել։

– Ոչ, այն մարմնին, որը քննություն էր կատարում։ Եկան, նաև հաղորդում վերցրեցին, դրանից հետո արդեն պետք է փոխանցվի Հատուկ քննչական ծառայություն, որ այնտեղից գան և այդ հանգամանքների շուրջ քննություն կատարեն։ Բայց մինչ այժմ որևիցե տեղեկություն չկա։ Չեն եկել, չեն հարցաքննել։

– Դուք նշել էիք, որ Ձեր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։ Ձեր պաշտպանյալը ցուցմունք տվե՞լ է, հայտնե՞լ է, թե ինչ է արել դեպքի օրը, արդյոք արթո՞ւն է եղել, թե՞ ոչ։

– Հետևյալն է, որ արթուն չի եղել, քնած է եղել, դեպքի մասին իմացել է հաջորդ օրն առավոտյան, ինչպես բոլոր մնացած կուրսանտները։

– Եթե Ձեր պաշտպանյալը նշում է, որ քնած է եղել, ինչո՞վ է Ձեզ համար բացատրվում այն հանգամանքը, որ նա այժմ մեղադրվում է սպանության մեջ։

– Այս պահին ինֆորմացիայի բացակայության պայմաններում շատ դժվար է ասել։ Չեմ բացառում, որ ինչպես՝ Գնել Թևոսյանի, այնպես էլ՝ այլ կուրսանտների նկատմամբ ևս խորթ մեթոդներ կիրառված լինեն, որոնց արդյունքում ինչ-որ անձ կամ անձինք իմ պաշտպանյալի դեմ ցուցմունքներ հարկադրված լինեն տալու։ Որևէ այլ բացատրություն այս պահի դրությամբ չունեմ:

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031