Լրահոս
Օրվա լրահոսը

Սուքիաս Ավետիսյան. «Զուտ անձնական հարթությունում կատարված հանցագործություններ են». «Իրատես de facto»

Մարտ 10,2015 12:18

Շաբաթվա վերջին տեղի ունեցած զինված միջադեպի առնչությամբ զրուցեցինք գյումրեցի պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ:

– Որպես գյումրեցի պատգամավոր, չե՞ք կարծում, որ տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ԱԺ-ում պիտի հարց բարձրացնել, քննարկումներ անել ու ի վերջո, պատկան մարմիններից ստանալ գոնե հավաստում, թե քրեական իրավիճակի այսպիսի սրումը երբ կմեղմվի:

– Իրավիճակը նախ պետք է մանրազնին քննության առնվի: Մենք անընդհատ ասում ենք՝ այս կամ այն հարցը բերեք, քննարկենք։ Նախ պիտի հասկանալ՝ ինչն ենք ուզում քննարկել և դրա արդյունքում ինչ ենք ուզում տեսնել։ Քանի դեռ այս հարցերի պատասխանը չունենք, առնվազն պիտի ձև անել, թե քննարկեցինք այսինչ հարցն ու լուծում տվեցինք։ Յուրաքանչյուր դեպքի հետ կապված պիտի ունենալ որոշակի հստակեցումներ, հետո նոր մտածել՝ ինչ ձևաչափով քննարկել դա, ինչ լուծումներ առաջարկել համապատասխան կառույցներին։

– Հնարավո՞ր է, որ քաղաքական վերջին վերադասավորումներն ինչ-որ «լումա» են ունեցել Գյումրիում կատարվող քրեական վերջին հանցագործություններում։

– Վերջին շրջանում տեղի ունեցած որևիցե դեպք ես քաղաքական վերադասավորությունների հետ չեմ կապում։ Այս ամենում քաղաքական որևէ ենթատեքստ չկա։ Զուտ անձնական հարթությունում կատարված հանցագործություններ են, որոնք կենցաղային ինչ-ինչ խնդիրների պատճառով են եղել։ Այս ամենում ընտանիքի դաստիարակության մեծ բացթողում կա։ Միջադեպում խառնված է հայրը՝ տղաների հետ։ Սա արդեն խոսում է ընտանիքների ոչ առողջ մթնոլորտի մասին։ Պիտի իրական գնահատականներ տրվեն կատարվածին: Հաճախ որոշ մարդիկ իրական գնահատականներ տվողներին փորձում են վարկաբեկել՝ կատարվածը սխալ մեկնաբանելով ու այլ կողմ ուղղորդելով։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031