ՀՖՖ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո 2016-ի ընտրական փուլում մարտի 29-ին Ալբանիայում տեղի ընտրանու հետ կայանալիք հանդիպմանը նախապատրաստվելու է մարտի 23-ից 27-ը՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում:
Գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում: Նրանք են. Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մոսկվա, Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյան («Վարդար», Մակեդոնիա), Ռոբերտ Արզումանյան («Ամկար», Ռուսաստան), Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան), Կառլեն Մկրտչյան («Տոբոլ», Ղազախստան), Արթուր Եդիգարյան («Դինամո» Մինսկ, Բելառուս), Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Գեւորգ Ղազարյան («Կերկիրա», Հունաստան), Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Մարկոս Պիզելլի («Ակտոբե», Ղազախստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Սպարտակ» Մոսկվա, Ռուսաստան), Նորայր Ասլանյան («Ալմերե Սիթի», Հոլանդիա), Արտյոմ Սիմոնյան («Ցյուրիխ», Շվեյցարիա), Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա), Ռուսլան Կորյան («Լոկոմոտիվ» Տաշքենդ, Ուզբեկստան):
Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների անունները կհրապարակվեն ավելի ուշ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ffa.am-ի