Լրահոս
Օրվա լրահոսը

Տարբեր ընկերություններ և անհատ ձեռնարկատերեր շարունակում են անմոռուկների գործը. «168 ժամ»

Մարտ 10,2015 12:00

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու համար ստեղծված կայքում զգուշացվում է. «Անմոռուկ» խորհրդանիշը պաշտպանված է հեղինակային իրավունքներով Հայաստանում և արտերկրում։ Դրա օգտագործման բացառիկ իրավունքը պատկանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող գլխավոր տնօրինությանը։ Այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը, ովքեր ցանկություն ունեն օգտագործել «Անմոռուկը» հուշանվերային արտադրություն կազմակերպելու համար, պետք է դիմեն 010 530062 հեռախոսահամարով կամ նամակ ուղարկեն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»:

Այսինքն՝ ոչ ոք իրավունք չունի առանց հանձնաժողովի թույլտվության անմոռուկի տեսքով կրծքանշաններ կամ նման այլ պարագաներ վաճառել։ Ինչպես ասաց հանձնաժողովի մամուլի պատասխանատու Հարություն Բերբերյանը՝ այս պահի դրությամբ 20-ից ավելի ընկերություններ և անհատ ձեռնարկատերեր հայտ են ներկայացրել՝ անմոռուկը հուշանվերային արտադրության համար օգտագործելու նպատակով։ Հանձնաժողովը վաղը արդեն կհստակեցնի՝ որ կազմակերպությունները դրա իրավունքը կունենան։

Շատ տեղերում անմոռուկային բիզնեսն արդեն դադարեցվել է։ Սակայն, տարբեր ընկերություններ և անհատ ձեռնարկատերեր շարունակում են անմոռուկների գործը։ Կայքերում առաջարկվում են կրծքանշաններ, հուշանվերներ և այլ պարագաներ՝ Անմոռուկի լոգոտիպով։

Հարություն Բերբերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առայժմ ոչ մի ընկերության հայտ չի բավարարվել, անմոռուկի կրծքանշան արտադրող և վաճառող ընկերությունները գործում են օրենքից դուրս։ Բայց կա մի մեծ բայց։

Անմոռուկով հուշանվերներ արտադրողներին դատի տալը բավականին դժվար է լինելու։ Մարդիկ կարող են մեկ աննշան դետալ փոփոխել և ասել՝ սա այն անմոռուկը չէ, որի հեղինակային իրավունքը դուք գրանցել եք։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031