Լրահոս
Օրվա լրահոսը

Միգրացիոն ծառայությունը, Հայպետհիդրոմետը կտեղափոխվեն Դավթաշեն

Մարտ 10,2015 11:43
Gagik Eganyan

Տարածքային կառավարման կառույցները, որոնց թվում է նաեւ Միգրացիոն ծառայությունը, Հիդրոմետ Ծառայությունը՝ կտեղափոխվեն Դավթաշեն վարչական շրջան, որտեղ տեղակայված է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Այսօր այս մասին կառավարության նիստում ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նարեկ Սարգսյանն ասաց, որ այդ կառույցների տեղափոխումը կազմակերպելու, շինարարություն անելու համար անհրաժեշտ է 990 միլիոն դրամ: Վարչապետն ի պատասխան ասաց, որ տվյալ կառույցներից մեկի շենքը կարող են օտարել եւ այդ հարցերը լուծել:

Նախարարն ասաց, որ միայն Հայպետհիդրոմետի շենքը գնահատել են 830 միլիոն դրամ:
Վարչապետը հաստատեց վերոնշյալ կառույցների տեղափոխումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031