«Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե ինչու նա, ի վերջո, որոշեց լքել ԲՀԿ շարքերը։
– Փաստորեն ստացվում է, որ այն ԲՀԿ-ականները, որոնք լքել են ԲՀԿ շարքերը, ոչ թե ԲՀԿ-ի գաղափարախոսության շուրջ էին հավաքվել, այլ ընդամենը՝ Գագիկ Ծառուկյանի, համամիտ ե՞ք:
– Ես այդ տեսակետը հայտնողներից մեկն եմ եղել, ես կուսակցական մտածելակերպ չունեմ, ես անձի կողմն եմ կանգնել, ես անձին եմ սատարել, անձով պայմանավորված՝ նաեւ անձի կուսակցությանն եմ անդամագրվել, ու այն ծրագրերը, որոնք որ կային Ծառուկյանի մոտ, բնականաբար նաեւ այդ ամեն ինչը ԲՀԿ-ի ծրագրերն էին, ու հենց այդ սկզբունքով էլ աշխատել եմ։ Բայց քանի որ այսօրվա դրությամբ չկա Ծառուկյանը ու այն ծրագրերը, այն գաղափարները, որոնք մենք իրար հետ՝ Գյումրի քաղաքի հետ ենք մշակել, ծրագրել, պլանավորել, իրականացրել, այսօրվա ԲՀԿ-ով, բնականաբար, ես մեր քաղաքին չէի կարողանալու օգտակար լինել։
– Դուք Ձեզ «խաբված» զգո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանի կողմից, քանի որ նման պլաններ եք կազմել միասին, իսկ «գործի կեսից» Գագիկ Ծառուկյանը, փաստորեն, հետ է կանգնել, ու կարելի է ասել՝ հրաժարվել է այդ ծրագրերն իրականացնել։
Կարդացեք նաև
– Ես անձամբ հանդիպում ունեցել եմ պարոն Ծառուկյանի հետ, զրուցել եմ։ Այն, ինչը որ կար, այն, ինչը որ տեսել եմ, այն, ինչը որ զգացել եմ, ես այդ ամենի մասին խոսել եմ Գ. Ծառուկյանի հետ։ Այդ մասին ինչ-որ հարցի պատասխանելը հարմար չեմ գտնում։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում