Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկին Եվրապարտատոմսեր կթողարկենք, որ բյուջեի պակասորդը լրացնենք

Մարտ 10,2015 11:21

Պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար ՀՀ կառավարությունը որոշել է կրկին եվրապարտատոմսեր թողարկել: Կառավարության այսօրվա նիստում այս մասին ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Սակայն պարոն Խաչատրյանը նշեց, որ պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Ըստ նրա, հնարավոր ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից պակաս կարեւոր չէ նաեւ պարտավորությունների կառավարումը: Նախարարն ասաց, որ ՀՀ միջազգային իրավախորհրդատուի եւ գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ քննարկումների արդյունքներով պատրաստվել են մի շարք փաստաթղթեր: «Արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից, սակայն այդ պայմանների նպաստավոր լինելու դեպքում, գործառնությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ առկա են հավանության արժանացած անհրաժեշտ փաստաթղթերը եւ ՀՀ կառավարության կողմից առանձին փաստաթղթերի ստորագրման համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված լիազորությունը»,-ասաց Գագիկ Խաչատրյանը:
Եվրապարտատոմսերի թողարկումը կառավարությունը կարեւորում է նաեւ այն տեսանկյունից, որ դա միջազգային կապիտալի շուկայում ՀՀ ներկայությունն ամրապնդում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031