Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը սերտաճել ու գնալով ավելի է սերտաճում կրիմինալի հետ. «Հայկական ժամանակ»

Մարտ 10,2015 11:04

Որ քրեածին իրավիճակի այս սրումը ուղիղ կապ ունի ոստիկանության անգործության հետ, ինքնին հասկանալի է։ Օրինակ՝ ամիսներ շարունակ կայքերի լրահոսի «թոփ լուրերի» անբաժանելի մաս էր դարձել Երրորդմասցի Լյովիկի անունը։ Որ նա հակասությունների մեջ է օրենքով գող Օշականցի Գեւորիկի, Թոխմախի Մհերի հետ։ Այդ հակասությունների, պատմությունների մանրամասներ հայտնվում էին կայքերում, քննարկվում սոցցանցերում։ Իսկ ի՞նչ էր այդ ընթացքում անում ՀՀ ոստիկանությունը։

Իսկ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զբաղված էր Երեւանում օրենքով գողերի «վսեսայուզնի սխոդկայի» անվտանգությունն ու բնականոն ընթացքն ապահովելով։ Ու այս հանձնարարությունը ոստիկանությունը ստացել էր անձամբ Սերժ Սարգսյանից։ Այս երեւույթին գնահատական տալը նույնիսկ չափազանց բարդ է, որովհետեւ ոստիկանության, պետության առանցքային գործառույթը հանցագործությունները կանխելն է։ Ու եթե սրա փոխարեն ոստիկանությունն ու կառավարությունը ապահովում են այնպիսի մարդկանց հավաքը Երեւանում, որոնց բան ու գործը հանցագործություններ կազմակերպելն է, էլ ի՞նչ կարող ենք պահանջել մեր իրավապահ համակարգից։

Էլ ո՞նց պետք է նրանք կանխեին Ավետիսյանների ընտանիքի սպանդը, էլ ո՞նց պետք է ձերբակալեին Պերմյակովին, էլ ո՞նց պետք է կանխեին «Նուբարաշենի» եռակի սպանությունը։

Մյուս կողմից՝ ինչպե՞ս պիտի արձագանքեր ոստիկանությունը Երրորդմասցի Լյովիկի հետ կապված լրահոսին, եթե այդ նույն լրահոսում պնդումներ կան, որ նա համատեղ բիզնես ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ նրա որդի Արգամի հետ։

Իրականում՝ էստեղ է պրոբլեմի պրոբլեմը, իշխանությունը սերտաճել ու գնալով ավելի է սերտաճում կրիմինալի հետ, եւ այստեղ փոխադարձ շահագրգռվածություն կա։ Ի վերջո, ընտրությունների եւ քաղաքական պրոցեսների ժամանակ թաղային խուժանին կազմակերպելու լավագույն գործիքը քրեական աշխարհն է, իսկ որպեսզի քրեական աշխարհը կարողանա հարկադրանք գործադրել քաղաքացիների նկատմամբ, պետք է իշխանական դաբրո ունենա, պետք է յուրաքանչյուր քաղաքացի իմանա, որ ոստիկանություն դիմելն անիմաստ է, որ կրիմինալը գործում է պետության թողտվությամբ։

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031