Լրահոս
Օրվա լրահոսը

Հետո գալու էր Վանո Սիրադեղյանի ժամանակը. «Հրապարակ»

Մարտ 10,2015 10:44
Vano Siradexyan

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցածը հերթական գույժն է այն մասին, որ հանցավոր աշխարհը հաստատակամորեն լայնածավալ գործունեություն է ծավալել մի երկրում, որտեղ քաղաքական ու սոցիալական ահռելի խնդիրներ կան։ Մի կողմից՝ սահմանի վրա լարվածությունը, զոհերը, անորոշ վիճակը, մյուս կողմից՝ քաղաքական կյանքի խայտառակ որակն ու երկրի ընդերքը ցնցող կացությունը, նաեւ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Թուրքիայի կողմից տագնապ հարուցող գործելաոճը…

Ահա այսպիսի լրջագույն առկայությունների ֆոնին հանկարծ նորից գլուխ է բարձրացնում կրիմինալը… Ցավալի է, որ քրեական աշխարհի հեղինակությունների մահը դառնում է օրերի հիմնական խոսելանյութը, կայծակնային արագությամբ գիտակցությունից գիտակցություն է սավառնում, գրավում մարդկային միտքը… Հետո սրա մասին հատուկ ռեպորտաժներ են պատրաստվում, մամլո ասուլիսներ հրավիրվում, հայտնի գողագետը «խորաթափանց», տխմար հորինվածքներով պատասխանում է լրագրողների նույնքան «խորաթափանց» ու տխմար հարցերին։

Այս ամենը հիշեցնում է 90-ականներին քաղաքն ասպատակող խուժանների, կիսաֆիդայիների, հանցագործների ժամանակը, երբ մարդիկ ուշ գիշերով վախենում էին տնից դուրս գալ, երբ օր օրի գողականներն այնպիսի համբավ էին ձեռք բերում, որ նրանց նախանձում էին նույնիսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաները։ Հետո գալու էր Վանո Սիրադեղյանի ժամանակը, որը մեկ-մեկ անվանում էին «կրակոցների դադարի» ժամանակ։ Գողական աշխարհին ուլտիմատում էր ներկայացվելու, եւ նրանց գործունեությունը Հայաստանում համարյա արգելվելու էր։ Քաղաքն ավելի թեթեւ էր շնչում, մարդկանց կեցությունը լարվածության մեջ չէր… Բայց հիմա կարծես վերադառնում ենք այդ տխուր ժամանակների կյանքին։

Արամ ՊԱՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031